Գլխավոր էջ Գլխավոր Պատվաստման արդյունավետությունը Քովիդի դելտա տեսակի նկատմամբ ավելի ցածր է․ Արսեն Առաքելյան

Պատվաստման արդյունավետությունը Քովիդի դելտա տեսակի նկատմամբ ավելի ցածր է․ Արսեն Առաքելյան

491
0

Մոլեկուլային գենետիկական մեթոդներով ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուսը հետազոտություններ է իրականացնում ՝ պարզելու, թե կորոնավիրուսի որ տեսակն է առավել տարածված և ինչ առանձնահատկություններ կամ փոփոխություններ են նկատվում մարդու օրգանիզմում։

 

Ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը Panorama.am-ին հայտնեց,որ այս պահին Հայաստանում ամենից շատ տարածված է կորոնավիրուսի դելտա շտամով տեսակը և գրեթե բոլոր վերցված նմուշներում հանդիպել է հենց այս ՝ դելտա տարբերակը։

 

Դելտա տարբերակն աչքի է ընկնում բարձր վարակելիությամբ։ Առաքելյանի փոխանցմամբ ՝այն մոտ 5-10 անգամ ավելի վարակիչ է, քան օրինակ չինական տարբերակը, որը հայտնաբերվեց 2019-ի դեկտեմբերին։

 

«Կորոնավիրուսի դելտա շտամն ունի որոշակի մուտացիաներ, որոնք ավելի կայուն են  դարձնում մշակված պատվաստանյութերի նկատմամբ։ Դելտայի գեներում կան մուտացիաներ, որոնք իրենց թույլ են տալիս   պատվաստումից հետո առաջացած  հակամարմիններին վատ միանալ։ Պատվաստման արդյունավետությունը դելտայի նկատմամբ ավելի ցածր է, քան օրիգինալ՝ չինական վիրուսի նկատմամբ»,- ասաց մեր զրուցակիցը։

 

Նույնիսկ այս դեպքում ,Առաքելյանի խոսքով, հետազոտությունները ցույց են տվել, որ պատվաստումները գրեթե 100 տոկոս պաշտպանում են մահացության դեպքերից և հիվանդության ծանր ընթացքից։

 

Սա նշանակում է, որ ի տաարբերություն կորոնավիրուսի «ալֆա» և «չինական» տարբերակների, պատվասումից հետո կորոնավիրուսի դելտա շտամով վարակվելու հավանականություն կա։  Ինչպես նշում է ինստիտուտի տնօրենը, պարզապես պատվաստվելուց հետո վարակվելու հավանականությունը մի քանի անգամ ավելի քիչ է,քան չպատվաստված մարդկանց մոտ։

 

Մեկ այլ հետազոտությամբ էլ պարզել են , որ կովիդով հիվանդների արյան մեջ բջիջների փոփոխություններ են տեղի ունենում և տեսել են զգալի փոփոխություններ արյան կարմիր բջիջների առաջացման գործընթացում։

 

«Բավականաչափ մեծ քանակությամբ քովիդով հիվանդների մոտ նկատվել են արյան կարմիր բջիջների և պոպուլիացիաների մեջ շեղումներ։ Մասնավորապես, արյան հոսքում նկատվել են վաղ  փուլերի բջիջներ, ինչը նորմայում չպետք է լիներ։ Բացի դրանից, նկատվել է հեմոգլոբինի սպեկտորի փոփոխություն»,- հայտնեց Արսեն Առաքելյանը՝ ներկայացնելով վիրուսաբանության լաբորատորիայում կատարված հետազոտության արդյունքները։

 

«Կորոնավիրուսով վարակվելուց հետո տրոմբոզների ռիսկը շատ ավելի մեծ է, քան  պատվաստումից հետո»,- հավելեց նա։

 

Ըստ մասնագետի՝ դժվար է ասել, թե այս փոփոխություններն այլ հիվանդությունների պատճառ կարող են դառնալ,թե՝ ոչ, փաստ է՝ արյան մեջ նման փոփոխություններ արձանագրվել են։

Շարունակելով ներկայացնել կորոնավիրուսի մասով իրականացվող հետազորությունների շարքը, Արսեն Առաքելյանը նշեց, որ ընթացքի մեջ է համակարգչային մոդելավորման եղանակներով  կորոնավիրուսի դեմ նոր սինթետիկ նյութերի հետազոտությունները։

 

«Դրանք հետագայում կարող են դառնալ դեղամիջոց։ Համակարգչային մոդելավորումն օգտագործվում է նոր միացություններ հայտնաբերու համար, որոնք կարող են փոխարինել վիրուսին՝ չեզոքացնելով այն»,- ասաց ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենը։

 

Ամեն դեպքում հակավիրուսային միացությունների հայտնաբերման մասին դեռևս վաղ է խոսել, քանի դեռ ավարտված չեն հետազոտությունների փուլն ու փորձաքննությունը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ