Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր տարիքում է երեխաների մոտ առաջանում հումորի զգացումը

Ո՞ր տարիքում է երեխաների մոտ առաջանում հումորի զգացումը

761
0

Բրիսթոլի համալսարանից մանկական հոգեբանների անցկացրած հետազոտության տվյալներով՝ երկու ամսականում նորածինների շուրջ կեսն արդեն սկսում է հասկանալ հումորը: Իսկ մնացած կեսը տիրապետում է այդ ունակությանը կյանքի 11-րդ ամսում: Մինչեւ մեկ տարեկան երեխաներն արձագանքում են ծիծաղաշարժ ձայներին, հպումներին, խտղտանքին եւ իրենց տեսածին, այդ թվում՝ դեմքի ծամածռություններին: Երկամյա երեխաներն արդեն կարողանում են ընկալել կատակները, որոնք ենթադրում են խոսքի զարգացում: Այդ մասին հոդվածը հրապարակված է Behavior Research Methods պարբերականում:

 

Փոքրիկ երեխաների ծիծաղելու եւ կատակելու ունակությունն առաջին անգամ գնահատվել է նրանց ծնողների շրջանում հարցման միջոցով՝ ըստ տարիքային ցուցիչների: Հարցմանը մասնակցել են 0-4 տարեկան շուրջ 700 երեխաների ծնողները: Գիտնականները բաժանել են 20 հարցից կազմված հարցաթերթն ու խնդրել Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից ու Կանադայից մայրիկներին ու հայրիկներն տրամադրել շուրջ հինգ րոպե հետազոտությանը մասնակցելու համար:

 

Հումորի ամենավաղ ընկալումը նկատվել է մեկ ամսականում: Ընդամենը դիտարկվել է հումորի 21 տեսակ: Մինչեւ մեկ տարեկան երեխաները ուրախանում էին պահմտոցի խաղալիս՝ ընդունելով սովորական դիրքեր, օրինակ, գլուխը ոտքերի արանքը մտցնելով, ծիծաղելի ձայներ լսելով, սխալ օգտագործելով սովորական առարկաները, օրինակ, բաժակը դնելով գլխին: Մեկամյա երեխաների հումորը ենթադրում է շրջապատի պատասխան արձագանքը: Նրանք կարող են ցույց տալ մարմնի սովորաբար փակ մասերը (օրինակ՝ հանել հագուստը), վախեցնել մյուսներին եւ շրջանառել արգելված թեմաները (օրինակ՝ զուգարանային հումերը): Նրանց ծիծաղեցնում է նաեւ կենդանիների վարքի կրկնօրինակումը: Երկամյա երեխաներն արդեն կարողանում են խոսքն օգտագործել, սակայն դա սովորաբար սահմանափակվում է կենդանիների ձայների կրկնօրինակմամբ կամ անիմաստ խոսքերով: Սակայն այդ տարիքում արդեն հնարավոր է ուրիշներին ծաղրելը եւ ագրեսիվ հումորի դրսեւորումը, օրինակ, առաջանցում է ցանկություն ինչ-որ մեկին հրելու: Ի վերջո, երեք տարեկան երեխաները հաճախ խախտում են սոցիալական կանոնները, օրինակ, արտաբերում են անընդունելի բառեր բացառապես զվարճանալու նպատակով:

 

Հարցման ժամանակ նշանակալի ժողովրդագրական տարբերություններ չեն հայտնաբերվել. տարբեր երկրների երեխաները նույնանման վարք են ցուցաբերել, նրանց ծնողների կրթական մակարդակը նույնպես էապես չի ազդել պատասխանների բնույթի վրա: Հետագայում ենթադրվում է ուսումնասիրել նաեւ հարցը, թե ինչպես է հումորն ազդում երեխաների կյանքի մյուս ասպեկտների վրա, օրինակ, ընկերներ փնտրելու, սթրեսները հաղթահարելու եւ ստեղծագործակալ ոլորտի վրա:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ