Գլխավոր էջ Գլխավոր Հանրային առողջությունը հասանելի չէ մեր բնակչությանը․Գագիկ Մակարյան

Հանրային առողջությունը հասանելի չէ մեր բնակչությանը․Գագիկ Մակարյան

1764
0

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1-ից աշխատող քաղաքացիները աշխատանքի վայր ներկայանում են կա՛մ ՊՇՌ թեստավորման բացասական արդյունքը հավաստող տեղեկանքով, կա՛մ պատվաստման սերտիֆիկատով։ Սկզբում այն պետք էր ներկայացնել ամիսը 2 անգամ՝ 14 օրը մեկ, այնուհետև 7օրը մեկ։ Այս պարտադրանք-երկընտրանքի որոշումն արդարացվում է նրանով, որ այստեղ կարևոր է ոչ միայն սեփական անձի առողջությունն ու անվտանգությունը, այլև հանրային առողջությունը, քանզի քովիդը շնչառական վարակ է և հեշտությամբ կարող է մարդուց մարդ տարածվել:

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով՝ կողմ են հանրային առողջության ապահովման գործընթացներին։ Բայց իր դիտարկմամբ՝  հանրային առողջությունը հասանելի չէ մեր բնակչությանը։ «Հանրային առողջության համար շատ կարևոր են կանխարգելիչ գործառույթները։ Կորոնավիրուսը ցույց տվեց, որ հատկապես խոցելի են այն մարդիկ, որոնք ունեն հարակից տարբեր հիվանդություններ։ Հայաստանի դեպքում ցուցանիշները բարձր են, որովհետև, կարծես այդ հարակից հիվանդությունների կոմպոնենտն է նպաստող, որ կորոնավիրուսը մահվան ելքով ավարտվի։ Եվ, ստացվում է, որ մենք պետք է կանխարգելիչ գործառույթները լավացնենք, որ եթե կովիդը չի ավարտվելու, հետևաբար մեր կառավարությունը և համապատասխան մարմինները պետք է հոգ տանեն հանրային առողջությունն ապահովելու համար»,-նշեց Մակարյանը։

Նա կարևորեց նաև կանխարգելիչ գործառույթների զարգացումը, որովհետև եթե մեզ մոտ օրինակ առաջանում են այնպիսի առողջական խնդիրներ, որոնք հետագայում որոշիչ են մարդու կյանքի համար, հետևաբար, այդ լուծումները պետք է արվեն վերլուծությունների հիման վրա։ Ինչպես նաև, հասանելիությունը պետք է ապահովել առողջապահական կետերի կանխարգելիչ գործառույթների միջոցով։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ