Գլխավոր էջ Նորություններ Եվրոպայի տարածաշրջանում կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվը մեկ շաբաթում 5 տոկոսով աճել է

Եվրոպայի տարածաշրջանում կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվը մեկ շաբաթում 5 տոկոսով աճել է

651
0

Անցյալ շաբաթ ավելի քան 2,1 միլիոն մարդ Է վարակվել կորոնավիրուսով Եվրոպայի տարածաշրջանում, ավելի քան 28 հազարը մահացել Է: Ինչպես նոյեմբերի լույս 17-ի գիշերը հաղորդել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), տարածաշրջանում ախտահարման նոր դեպքերի թիվը յոթ օրում ավելացել Է 8 տոկոսով, իսկ մահացու վախճաններինը՝ 5 տոկոսով, ըստ որում ամբողջությամբ վերցված աշխարհում հիվանդացությունն աճել Է 6 տոկոսով, իսկ մահերի թիվը՝ 1 տոկոսով։

 

«Նոյեմբերի 8-ից մինչեւ 14-ն ընկած շաբաթում աշխարհում դիտվել Է (վարակման) նոր դեպքերի քանակի աճի միտում, եւ դրանց թիվը նախորդ շաբաթվա համեմատությամբ գերազանցել Է 3,3 միլիոնը, ինչն իրենից ներկայացնում Է 6-տոկոսանոց աճ նախորդ շաբաթվա համեմատությամբ»,- ասված Է ԱՀԿ-ի համաճարակային տեղեկագրում:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ