Գլխավոր էջ Medmedia TV Մեկուսացվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ

Մեկուսացվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ

1700
0

Համացանցում տեղեկություններ են տարածվել, որ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայից շտապօգնության մեքենաներով 6 մարդ մեկուսացվել է։ «Գլորիա» կարի ֆաբրիկան համագործակցում է իտալական Sartis ընկերության հետ,որի ներկայացուցիչը վեջրերս էր Իտալիայից ժամանել Հայաստան։ Ըստ տեղեկությունների իտալացու վարակման դեպքը հաստատվածներից է։

Վանաձորի քաղաքապետն էլ Araratnews.am-ին հայտնել է, որ կարի ֆաբրիկայի աշխատանքը ընթանում է բնականոն հունով, հիվանդներ չկան, սակայն ֆաբրիկայի աշխատակիցները շփվել են Իտալիայից ժամանանծ մի իտալուհու հետ։

Այս պահին ֆաբրիկան շարունակում է աշխատել։

MedMedia-ն կապ հաստատեց Վանաձորի մարզպետարանի մամուլի խոսնակի հետ, ով հայտնեց, որ իրենք որևէ բան չեն կարող ասել և պետք է դիմել առողջապահության նախարարությանը։

Նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հեռախոսազանգերին չպատասխանեց, ապա ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ հոսպիտալացվել է 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ։ Նրանցից վերցվել են նմուշառումներ, որպիսի կատարվի թեստավորում։

Հ․ Գ  Կից ներակայացնում ենք Վանաձորի մամուլի ծառայության և MedMedia -ի հեռախոսազրույցը և Ալինա Նիկողսյանի ֆեյսբուքյան գրառումը։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ