Գլխավոր էջ Գլխավոր Նորվեգիայում՝ 30+, Հայաստանում 12+․ «Մոդեռնայի» տարիքային շեմը

Նորվեգիայում՝ 30+, Հայաստանում 12+․ «Մոդեռնայի» տարիքային շեմը

901
0

Քովիդի դեմ պատվաստումների թեման մեր հանրության համար թիվ 1 քննարկման հարցն է դարձել։ Պատվաստվե՞լ, թե՞ ոչ, միանշանակ քաղաքացու որոշելու հարցն է, քանի որ թե՛ պատվաստվելու և թե՛ չպատվաստվելու պարագայում ոչ ոք մարդու կյանքի համար երաշխիքներ չի կարող տալ, բայց այդուհանդերձ պետք է համադրել փաստերն ու տեղեկությունները։ Թերևս ամենաքննարկվող թեման դարձել է երեխաների՝ Քովիդի դեմ պատվաստումների հարցը, և խնդիրը նրանում է, որ այո՛, շարքային քաղաքացին ևս կարող է համադրել տեղեկատվությունը և վերլուծել տարակարծությունները։Առաջին և հաճախ հնչող հարցերից մեկը․

Ինչու՞ Նորվեգիան «Մոդեռնայով» պատվաստումների շեմը բարձրացրեց, իսկ ահա մեր երկրում տարիքային շեմը իջավ, հասնելով 12+-ի։

Պրոֆեսոր, «Ազատ կամք» նախաձեռնության անդամ Սամվել Գրիգորյանի հավաստմամբ՝  այն նախատեսված չէ 12+ տարիքի համար, այլ 18+-ի համար է։

«Հոկտեմբերի 7-ին Նորվեգիան ի դեմս Սկանդինավյան այլ երկրների «Մոդեռնայով» պատվաստման տարիքային շեմքը բարձրացրել է՝ 18+-ից դարձնելով 30+, որովհետև պատվաստման գործընթացում նկատվում են կողմնակի ազդեցություններ երիտասարդ տարիքի անձանց մոտ, մասնավորապես սրտամկանի բորբոքման,միոկարդիտի երևույթներ, ընդհուպ սրտի կանգ ու մահ,և դադարեցնում են այս պատվաստանյութերի կիրառումը մինչև 30 տարեկան անձաց մոտ»,-«Կորոնավիրուսի հետևանքները, վնասները, մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասել է Սամվել Գրիգորյանը և հարցադրում արել։

«Ի՞նչ է անում Հայաստանը։ ՀՀ առողջապահության նախարարությունը հոկտեմբերի 8-ին, կատարում է բոլորովին հակառակ քայլ։ «Մոդեռնայով» պատվաստման տարիքային շեմը 18-ից իջեցնում է 12+-ի։ Հոկտեմբերի 11-ին Ավանեսյանը հարցազրույց է տալիս և նորից նրան հարցնում են կարիք կա՞ երեխաներին պատվաստելու և նա պատասխանում է, թե որոշ երկրների օրինակով, Հայաստանում նույնպես հետագայում կարող են պատվաստվել նաև երեխաները։ Նա փաստացի թաքցրել է, որ արդեն երեք օր է Հայաստանում թույլատրվում է և հրամանը հասցվել է պոլիկլինիկաներ ու բժիշկներին թույլատրվել է դա։ Հոկտեմբերի 19-ին նախարարության ենթակա կառույցը՝ Ազգային ինստիտուտը «Մոդեռնայի» ցուցումներն է հրապարակում, որպես 18+։ Ամսի 22-ին Թորոսյանը կոչ է անում փոփոխություն անել կարգերում։ Այսինքն՝ նա էլ տեղյակ չէ, որ երեխաներին պատվաստելու թույտվությունն արդեն նախարարությունը տվել է։ Հոկտեմբերի 22-ին Հայաստանը Նորվեգիայից նվեր է ստանում 620 հազար դոզա «Մոդեռնա» և նոյեմբերի 4-ին մենք կարդում ենք, որ արդեն 42 երեխա կա պատվաստված»,-նշել է Գրիգորյանը և նշել, որ 2020թ-ին գրանցվել է Քովիդից մահվան 3545 դեպք, որից 0-ից 14 տարեկանների շրջանում ոչ մի դեպք, 15-ից 19 տարեկանների խմբում մահվան մեկ դեպք, կամ դեպքերի 0․02 տոկոսը։

«2020թ-ին շնչառական օրգանների հիվանդություններից 0-ից 19 տարեկանների խմբում գրանցվել է մահվան 51 դեպք, իսկ վարակիչ և մանկաբուծական հիվանդություններից 11 դեպք»,-մեջբերել է նա։

Հիշեցնենք, որ Սկանդինավյան մեկ այլ երկիր՝ Նորվեգիան, 30-ից ցածր տարիքի իր քաղաքացիներին խորհուրդ է տվել «Ֆայզեր»-ով պատվաստվել։Ֆինլանդիան ևս, հետևելով հարևան Շվեդիային և Դանիային, սահմանափակեց COVID-19-ի դեմ «Մոդեռնա»-ի պատվաստանյութի օգտագործումը երիտասարդ տղամարդկանց համար։ Դա բացատրվում է սիրտ-անոթային համակարգի վրա հազվագյուտ կողմնակի ազդեցությամբ, միոկարդիտով։ Միոկարդիտը սրտամկանի բորբոքումն է։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ