Գլխավոր էջ Գլխավոր Մենք կարող էինք ինչ-որ առումով խուսափել մահերից․ Անահիտ Ավանեսյան

Մենք կարող էինք ինչ-որ առումով խուսափել մահերից․ Անահիտ Ավանեսյան

948
0

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը օրերս հարցազրույցներից մեկում անդրադարձավ պատվաստումային ցուցանիշին և կորոնավիրուսի դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին։ Այն, որ կան մարդիկ, որոնք քննադատում են պատվաստումներին, Ավանեսյանն ասաց, որ քննադատություններին նրանք ուշի-ուշով հետևում են։ Հավելեց, որ այս հարցով լավ կլիներ, որ ընդդիմություն-դիմություն չլիներ․ «Տեսնու՞մ եք՝ մենք օրական քանի մահ ենք գրանցում, և ցավոք սրտի, որոշ անձինք նաև որոշակի մեղավորություն ունեն ամիսներով հակաքարոզ տանելով պատվաստումային գործընթացների վերաբերյալ։ Ամբողջ տարածաշրջանն է հայտնվում շատ լարված վիճակում, ամենացավալին այն է, որ մենք կարող էինք ինչ-որ առումով խուսափել այս մահերից, եթե այն անձինք, որոնք այսօր տանում են պայքար առողջանալու, կենդանի մնալու համար՝ պատվաստված լինեին, մենք այս պատկերը չէինք ունենա»,-նշեց Ավանեսյանը։

Հաղորդավարի այն դիտարկմանը, որ ընդդիմադիրները նրանց նաև մեղադրում են այն բանի մեջ, որ միջոցառումները, որ նրանք այսօր անում են, դրանք պետք է արվեին ամռանը։ Այսինքն, եթե մայիսին, հունիսին կամ հուլիսին լինեին խստացումներ, ստեղծեին սոցիալական որոշակի խոչընդոտներ, որոնց առջև կլիներ՝ ովքեր չեն պատվաստվում, հանրային վայրերից չօգտվեն։ Պետությունը գնար փափուկ ուժի կիրառման, որպեսզի մարդիկ գնային և պատվաստվեին,այն ինչ, մենք դա հիմա ենք անում։ Սակայն հաղորդավարի նման դիտարկումն այնքան էլ տրամաբանական չէ։ Քանզի ինչպես նշում են շատ մասնագետներ՝  պատվաստումը պետք է լինի ցանկացած անձի գիտակցված որոշումը և ոչ թե՝ պարտադրաբար։ Եվ նման վերաբերմունք պատվաստվել չցանկացող անձանց նկատմամբ, այնքան էլ ընդունելի չէ։ Պատվաստումներն, անկասկած, բժշկագիտության մեջ լավագույն միջոցներից մեկն է հիվանդությունների կանխարգելման համար, սակայն վերջինիս պարտադրանքը դժվար թե աշխատի համավարակի կանխարգելման համար, այն էլ՝ այս ժամանակահատվածում։

Ինչ վերաբերում է վերոնշյալ հարցազրույցին, Ավանեսյանը նշեց, որ նրանք փափուկ ուժի սկզբունքով աշխատել են հենց սկզբից, բայց նախ, պետք է հասկանալ, որ մարդկանց պետք է իրազեկել, տեղեկացնել։ Այնուհետև հնչեցին հարցեր՝  ինչու՞ չեն գնում ավելի կոշտ խստացումների, ինչու՞ պետք է մարդը, որը չի ուզում պատվաստվել, նրանց պետք է պետությունը բուժի, ինչու՞ պետք է իրավունք ունենա մտնել հանրային տրանսպորտ կամ խանութներ և սկսի վարակել մարդկանց, ինչու՞ չեն պաշտպանում այն մարդկանց, որոնք որոշել են իրենք իրենց պաշտպանել և պաշտպանել հասրակությանը, ինչու՞ այդ տարանջատումը չկա, ինչու՞ մարդը որ պատվաստվել է, պետք է դիմակ կրի այնպես, ինչպես այն մարդը, որը չունի սոցիալական պատասխանատություն ու չի պատվաստվել։ Ավանեսյանն էլ անդրադարձավ հիմնականում դիմակների հարցին, ասելով, որ այդ մասով արդեն շատ երկրներում գործելաոճը փոխվել է, և ինչպես չպատվաստված, այնպես էլ պատվաստված անձը պետք է դիմակ կրի։Հավելեց, որ մինչև որևէ ագրեսիվ քաղաքականությանն ընթացք տալը պետք է անցնել ճանապարհ, և նրանք այդ խստացումներն անում են քայլ-քայլ։

Այսպիսով, բոլորն էլ գիտակցում են, որ պատվաստված անձը և՛ վարակվում է, և՛ վարակ փոխանցում, ուստի նրանց համար ևս պարտադիր է դիմակի կրումը, սակայն այդ դեպքում ինչու՞ նրանց համար ևս պարտադիր չէ թեստավումը։ Որտե՞ղ է տրամաբանությունը։ Կամ, այն, որ հաղորդավարը ԱՆ նախարարին ասում է, թե ինչու պիտի չպատվաստված անձը մտնի խանութ և վարակի պատվաստվածներին, այն դեպքում, որ նախարարը ևս իր խոսքում ոչ բառացի ասում է, որ պատվաստված անձը ևս վարակի աղբյուր կարող է հանդիսանալ։ Ուստի՝ կրկին առաջանում են իրարամերժ կարծիքներ պատվաստվե՞լ,թե՞ չպատվաստվել, թեստավորվե՞լ, թե՞ պատվաստվել հարցերի շուրջ։ Սակայն, ԱՆ-ի վերջին ամիսներին արված որոշումից հետո, շատ աշխատող անձինք չցանկանալով պատվաստվել, շարունակաբար իրենց գրպանից գումար են ծախսում է ՊՇՌ թեստերի համար։

Օֆելյա Պողոսյան 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ