Գլխավոր էջ Գլխավոր Պատվաստված մարդիկ վարակվելու են և փոխանցելու են այդ վարակը ուրիշներին․ Էդուարդ Հովհաննիսյան

Պատվաստված մարդիկ վարակվելու են և փոխանցելու են այդ վարակը ուրիշներին․ Էդուարդ Հովհաննիսյան

2262
0

Ունենք երկու հիմնական նպատակ՝ իջեցնել հիվանդացությունը, այսինքն՝ ինչքան հնարավոր է քիչ մարդ վարակվի և իջեցնել մահացությունը, այսինքն՝ որքան հնարավոր է քիչ մարդ մահանա։ Նման տեսակետ «Covid 19․ վնասները, հետևանքները և մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ ասել է բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյան։

«Այսօր մեր երկրում իրականացնում ենք մի քանի միջոցառում։ Դա հոկտեմբերի 1-ից աշխատող քաղաքացիների շրջանում պատվաստման պարտադրանքն է, նույն նրանց շրջանում պարբերաբար թեստավորման պարտադրանքն է և արդեն ունենք դիմակի պարտադիր կրումը»,-նշել է բժիշկը։

Ըստ Հովհաննիսյանի՝ մեր հասարակությունում դիմակ կրելը արդեն իսկ վարկաբեկված և վստահություն չունեցող կանխարգելիչ միջոցառում է․«Դիմակ կրելն արդյունավետ չէ, բայց նույնիսկ այդ քիչ արդյունավետությունը միջոցը ճիշտ չի կիրառվում։ Բաց տարածքներում դիմակ կրելն անիմաստ է, այն պետք է կիրառվի փակ տարածքներում և այն տարածքներում, որտեղ մարդը ենթարկվում է վարակման բարձր ռիսկի»։

Անդրադառնալով պատվաստումների հարցին՝ նա նշեց, որ այն ինչին սպասում էին, որ պատվաստումը կպաշտպանի վարակումից և նոր ալիքներից, ցավոք տեղի չունեցավ, մինչդեռ մահացությունների թիվը նվազել է։

«Ոչ բոլորդ դեպքերում, եթե ունենք 60 տոկոս պատվաստում, կունենանք մահացության անկում։ Արդեն հասկացանք՝ չենք ունենալու վարակի նվազեցում, պատվաստված մարդիկ վարակվելու են և փոխանցելու են այդ վարակը ուրիշներին, որը ցույց է տալիս համաշխարհային փորձը, եթե մենք այդ փորձը պետք է հաշվի առնենք և կազմակերպենք մեր աշխատանքը նաև այդ փորձը հաշվի առնելով»,-նշել է բժիշկը։

Հովհաննիսյանի խոսքով՝ պատվաստումներից հետո կան երկրներ, որտեղ մահացության ցուցանիշը նվազել է և կան երկրներ, որտեղ ավելացել է, այսինքն՝ ոչ միայն պատվաստումն է պաշտպանում մահացությունից։

«Մեր երկրում 85 տոկոսի դեպքում մահանում են 60+ մարդիկ՝ 2020 թվականի տվյաներով։ Այսինքն՝ ստացվում է, որ մեզ մոտ մահանում են 60+ մարդիկ, բայց մենք պատվաստում ենք աշխատող մարդկանց։ Մեզ մոտ ստացվում է, որ առաջացրեցինք մեծ հերթեր, այդ հերթերով խթանեցինք վարակի տարածումը»:

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ