Գլխավոր էջ Գլխավոր «Երեխային գաղտնագողի պատվաստելը, հիմնավոր կասկած է տալիս, որ պատվաստանյութի սրվակի մեջ եղել...

«Երեխային գաղտնագողի պատվաստելը, հիմնավոր կասկած է տալիս, որ պատվաստանյութի սրվակի մեջ եղել է վիտամին»․ իրավաբան

2019
0

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ իր 12-ամյա աղջկան պատվաստել է Քովիդի դեմ։

«Պատվաստվել է մի քանի օր առաջ, ու դա պայմանավորված է նրանով, որ «Մոդեռնա»-ն կիրառելի է երեխաների համար՝ 12 տարեկանից սկսած: Ինքն էր ինձ խնդրում պատվաստվել՝ տեսնելով՝ վիրուսով պայմանավորված ինչ իրավիճակ է: Այդ հարցը վաղուց կար՝ ինչո՞ւ մենք չենք պատվաստվում: 8-ամյա տղաս նույնպես ուզում է պատվաստվել, բայց դեռ իր տարիքի համար նախատեսված պատվաստանյութ չկա»,- հայտարարել է Թորոսյանը:

Տեսանյութը՝ https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/?ref=page_internal

Medmedia.am-ի հետ զրույցում իրավաբան Էմիլ Մարկոսյանը նշել է, որ  10 օր շարունակ  լրատվական տարբեր կայքերով, ուղիղ եթերներով և հեռուստատեսությամբ կոչ է արել Թորոսյանին դստեր պատվաստման գործընթացը թափանցիկ դարձնել ու հրավիրել լրատվամիջոցների․

«Ես կոչ եմ արել, եթե ինքը տենց ազնվորեն պնդում է, որ պատվաստումն անվնաս է, ապա պատրա՞ստ էր նա պատահականության սկզբունքով պատվաստանյութ ընտրեր ու լրագրողների աչքի առաջ պատվաստեր  աղջկան։ Որևէ պատասխան չտվեց նա, միայն այդ լռությունը և երեխային գաղտնագողի պատվաստելը, հիմնավոր կասկած է տալիս, որ ես մտածեմ՝ պատվաստանյութի սրվակի մեջ եղել է վիտամին»,-նշեց մեր զրուցակիցը ու հավելեց, որ դա պետք է արվեր հանրության աչքի առաջ, պարզ ու թափանցիկ։

Մեր այն դիտարկմահը, որ Թորոսյանը ներկայացրել է հեռախոսով նկարահանված կադրեր, Էմիլ Մարկոսյանն ասաց․

«Ես հեռախոսով նկարած բազմաթիվ էժանագին ներկայացումներ եմ տեսել, երբ բժիշկը մոռանում է սրվակի մեջի պարունակությունը ներարկել։ Մեր հենց հայ պատգամավորները, ովքեր ևս խրված են եղել այդ քարոզչական պրոցեսի մեջ, իրանք էլ են տեսանյութեր հեռախոսով տարածում, որոնք նայում ես ու ծիծաղ են առաջացնում, առաջին հայացքից, դերասանական բեմադրություն են, որոնք նաև մարդկանց մոտ հիմնավոր մտավախություն են առաջացրել»,-նշեց իրավաբանը։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ