Գլխավոր էջ Գլխավոր «Շատ շուտով կունենանք նոր պատուհաս` նոր նախարարի դեմքով»․փաստաբան

«Շատ շուտով կունենանք նոր պատուհաս` նոր նախարարի դեմքով»․փաստաբան

963
0

Հոկտեմբերի 1-ից Հայաստանում գործող նոր կարգավորումների համաձայն գրանցված բոլոր աշխատողները աշխատանքի պետք է ներկայանան կա՛մ պատվաստված, կա՛մ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթղթով։ Իհարկե այս որոշումը քաղաքացիների կողմից ընդունվեց ոչ միանշանակ, մասնավորապես, մարդկանց անհնագստացնում էր այն հանգամանքը, որ ՊՇՌ թեստերը պետք է հանձնեն իրենց իսկ ֆինանսական միջոցներով։Նշենք, որ կառավարությունը փորձում է որոշումը իրականացնել օրենքի ուժով, այս պահին քննարկվում է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը, որպեսզի որոշումը հակաօրինական չհամարվի։

Medmedia.am-ը թեմայի իրավաչափության շուրջ զրուցել է փաստաբան Սուսաննա Սարգսյանի հետ։

Ինչու՞ որոշեցին ՀՀ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ անել, ո՞րն է դրա նպատակը, կարելի՞ է այս որոշումը հուսահատական ճիչ համարել։

Փաստաբան-Միանշանակ սա հուսահատության ճիչ է: Գաղտնիք չէ , որ այս իշխանության առողջապահության ոլորտի գլխին որպես պատուհաս բերված նախախարները մեղմ ասած վստահություն չեն ներշնչում և նրանք չեն կարող ժողովրդին հավաստիացնել, որ իրենց կողմից ձեռնարկվող քայլերը միտված են ազգաբնակչության առողջության պահպանմանը:  Փաստացի ստացվում է, որ ժողովուրդը իր կյանքն ու առողջությունը պետք է զոհաբերի, որ նախարարը կարողանա կառչած մնալ իր նախարարական աթոռից:  եթե Ավանեսյանը չկարողանա շատ մոտ ժամանակներում լուծել  իր առջև դրված պատվաստումների համապատասխան քանակի խնդիրը, կարծում եմ շատ շուտով կունենանք նոր պատուհաս` նոր նախարարի դեմքով:

Ինչի՞ն են միտված այս ճնշումները։

Փաստաբան-Այս ճնշումները, որոնք անմիջապես հարվածում են քաղաքացու գրպանին, միտված են ՀՀ  ներկրված, սակայն մի շաքր երկրների կողմից մերժված «կենարար» պատվաստանյութերը հնարավորինս արագ սպառելու և միջազգային պառտնյոռներին հաշվետու լիենլուն:  Իսկ թե այս ժողովրդի առողջության դեմ ուղղված արշավը ինչ հետևանքներ կունենա կարծում եմ ականատեսը կլինենք շատ շուտով, եթե իհարկե այս պատվաստանյութերի բացասական արդյունքները չքողարկեն մեկ այլ, նոր ի հայտ եկող համաճարակի  քողի տակ: Մնում է միայն հույսներս դնենք մեր ժողովրդի ողջախոհության ու  իրենց առողջության հաշվին  նախարարին իր աթոռին պահելու մղումներից զերծ մնալու վրա:

Ս․ Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ