Գլխավոր էջ Գլխավոր Հանրային վայրերի մուտքը պետք է ապահովել միայն QR կոդերով․ Արմեն Մուրադյան

Հանրային վայրերի մուտքը պետք է ապահովել միայն QR կոդերով․ Արմեն Մուրադյան

3812
0

Վերջին շրջանում կորոնաթվերը նորից շարունակաբար աճում են։ Այսօր՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է 2307 նոր դեպք, ընդհանուր 302 450 դեպք։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով` պատերազմից կրկնակի շատ զոհ ունենք կորոնավիրուսից։ «Կովիդը ևս պատերազմ է, արդյո՞ք հնարավոր է պատերազմի ժամանակ որևիցե կարծիքների ձևավորում , որոնք որ ոչ միայն մասնագիտական չեն, այլև նպաստում են պարտության։ Խոսքս վերաբերում է կովիդի դեմ պայքարին, բժշկական համայնքում և դրանից դուրս գտնվող մարդկանց, կամ այն անձանց, որոնք փորձում են տպավորություն թողնել, ազդեցություն գործել, իսկ եթե ազդեցություն՝ միայն բացասական իմաստով, որը շատ ավելի հեշտ է»,-նշեց Մուրադյանը

Սակայն, այնուամենայնիվ պատվաստումային ցուցանիշն այնքան էլ գոհացնող չէ, կարծես պարբերաբար հնչող կոչերն ու հորդորներն այնուամենայնիվ հավատ չեն ներշնչում մարդկանց, որպեսզի պատվաստվեն։ Գուցե հենց այն պատճառով, որ իրենց մոտ դեռևս շատ հարցեր են առաջանում պատվաստումների վերաբերյալ։ «Հարցեր, միանշանակ կան, բայց պարզաբանելը պետք է թողնել այն մարդկանց, որոնք որ պատասխանատվություն են ստանձնում և՛ իրավական, և՛ բարոյական առումով։ Հաշվի առեք, որ այսօր գնալով ավելանում է մեր զոհերի քանակը, մեր տնտեսությունը հսկայական վնաս է կրել,ինչպես նաև կրել է վնաս մեր պետության վարկանիշը։ Սա մի երևելի վիճակ չէ, պլաստիկ վիրահատություն չէ,որ ուզում եմ անել, կամ ոչ, սա մեզ բաժին հասած աղետ է։ Այն եկել ծառացել է մեր առջև,  որին մենք չենք կարող չարձագանքել»,-ընդգծեց նա։

Մուրադյանի դիտարկմամբ՝ պատվաստմանը վերաբերող հարցերի շուրջ մասնագիտական դաշտ էր պետք ձևավորել, և այն մարդիկ որոնք պատասխանատվություն են ստանձնում այս հարցերի շուրջ ժողովրդի հետ խոսելու՝  նրանք իրավունք ունեն խոսք ասելու։ « Իմ կարծիքով , միանշանակ, պետք է հանրային վայրերի մուտքը ապահովել միայն QR կոդերով, և այս հարցում մենք պետք է անհապաղ գործենք։ Կարծում եմ, ամեն ինչ կարելի է գրել, կազմակերպել, ֆինանսավորել։ Ամենահարուստ երկրներն անգամ կարող են այդ բոլոր գումարները ծախսել, բայց եթե չանեն մեկ քայլ, որը կոչվում է խղճի հանգստություն, այսինքն երբ որ դու գիտես, որ ջերմություն ունես, երբ որ դու գիտես, որ չես ուզում թեստ հանձնել,որովհետև դու ունես միջոցառում, քննություն կամ գործարք, որը չես ուզում հետաձգել, և համապատասխան ջերմիջեցնող խմում ու գնում ես, երբ որ թուղթ են ծախում բուժհաստատությունում, սա խղճի և կրիմինալի միքսն է, որը հարիր չէ մեր ժողովրդին»,-ընդգծեց Մուրադյանը։

Նրա խոսքով, մենք այդքան զոհեր տալով պետք է կարողանանք մեզ հաշվետու լինել, օրհասական պահի մենք կարո՞ղ ենք կանգնել նման աղետների առջև, թե՞ պետք է մտնենք այդ աղետների մեջ և որտեղ տանի՝ այնտեղ էլ կշարունակենք մեր գոյատևումը։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ