Գլխավոր էջ Նորություններ Վիրուսին ծնկի բերելու համար պետք են ավտորիտար միջոցներ, այլապես հետո գլխներիս ենք...

Վիրուսին ծնկի բերելու համար պետք են ավտորիտար միջոցներ, այլապես հետո գլխներիս ենք տալու․ Դավիթ Սանասարյան

1257
0

Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։

Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Քանի որ այս վիրուսը լիբերալ միջավայր է սիրում, ապա ծնկի բերելու մի ճանապարհ կա. պետք է դրսևորել ավտորիտար միջոցներ. փակել, սահմանափակել, արգելել, ընդհատել, հետաձգել, ինչպես անում են հաջողված փորձ ունեցող երկրները, այլապես հետո գլխներիս ենք տալու։

Համաճարակի վտանգից զատ մենք մի այլ խնդիր էլ ունենք, որը պետք է բոլորով հաղթահարենք. մենք պետք է սովորենք ճգնաժամային իրավիճակներում համապատասխան կարգուկանոնի պայմաններում ապրելուն։ Նման իրավիճակներում կազմակերպվածության փոխարեն ծաղրելն ու մեծախոսելը վատ բանի մասին են խոսում։

Մենք սովոր ենք դանակը ոսկորին հասնելուց հետո ուշքի գալու հազարամյա ապրելակերպին, մեզ կորոնավիրուսները մինչև չսպանեն մենք չենք համախմբվի հանուն հաղթահարման։

Եթե այլ երկրներն իրենց կարող են թույլ տալ որոշ ճոխություններ, ապա մենք պետք է ինչ գնով էլ լինի մի քայլ շուտ կանխարգելենք համաճարակի մեր տներ մտնելը։

Հետևե՛ք համաշխարհային կանոններին, առողջ եղեք»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ