Գլխավոր էջ Նորություններ Առաջին դեպքն է, որ պատվաստանյութի հետ զուգահեռ իդենտիֆիկացիոն համար են տալիս․ Արա...

Առաջին դեպքն է, որ պատվաստանյութի հետ զուգահեռ իդենտիֆիկացիոն համար են տալիս․ Արա Զոհրաբյան

4431
0

Ինչպես գիտենք պատվաստված անձանց տրամադրվող սերտիֆիկատները ԱՐՄԵԴ համակարգում գրանցված լինելու դեպքում կարող է հասանելի լինել համապատասխան բջջային հավելվածով։ Անձը կարող է բջջային հավելվածով կամ բջջային հավելվածից գեներացված թղթային տարբերակով ներկայացնել պատվաստման վերաբերյալ տեղեկանք՝ պաշտպանված գծիկային կոդի (QR կոդ) միջոցով:

«Նպատակը ո՞րն է, այսինքն, մարդուն ոնցոր համարակալում են։ Չգիտեմ, սա գուցե վերահսկման մեթոդ է, առնվազն ինձ համար սա նորություն է։ Կարմրուկի դեմ պատվաստվելուց մեզ QR կոդ չեն տվել, մեզ իդենտիֆիկացիոն համար չեն տվել։ Եվ ինչու՞ է ամեն պետություն փորձում ինքն իր պատվաստանյութը այսպես ասած՝ իրացնել, իր բնակչի վրա։ Ո՞րն է սրա նպատակը։ Շատ հարցեր կան, որ մենք դրանց պատասխանները չունենք»,- նշում է Արա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ պետությունը պետք է իրոք կանխարգելիչ միջոցառումներ իրակացներ, այսինքն կանոններ սահմանվեր, ռեալ կանոններ։ Նախահիվանդանոցային հսկողությունը պետք էր ճիշտ կազմակերպել, վստահության միջավայր ստեղծվեր։ «Եթե այդպես լիներ, այս պայմաններում փոխադարձ վստահություն կլիներ։ Ես ինքս չեմ վստահում պետական պաշտոնատար անձանց, և հիմքեր ունեմ։ Որովհետև վստահությունը վաստակում են , իսկ մենք բազմաթիվ օրինակներ ենք ունեցել, որ իրենց խոսքն ու գործը չի համապատասխանել»։

Զոհրաբյանի պնդմամբ՝ հիմա էլ կան գործատուներ, որոնց թվում է, որ եթե իր աշխատողը պատվաստված չէ, ապա իրեն են տուգանելու։ «Հարգելի գործատուներ, ԱՆ-ի կանոնների համաձայն ՝ ինչ-որ միջոցառումներ պետք է իրակացնեք։ ՊՇՌ  և պատվաստման սերտիֆիկատների մասով գործատուի միակ գործառույթն ու պարտականությունը  գրանցամատյան վարելն է»։ Ընդգծում է, որ եթե աշխատողը ոչ թեստավորվել է, ոչ պատվաստվել, այդ դեպքում կարող է աշխատողին տուգանել։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ