Գլխավոր էջ Նորություններ ԱՄՆ-ում պաշտոնապես թույլատրվել է Moderna-ի և J&J-ի բուստերային դեղաչափերի կիրառումը

ԱՄՆ-ում պաշտոնապես թույլատրվել է Moderna-ի և J&J-ի բուստերային դեղաչափերի կիրառումը

448
0

ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի որակի վերահսկման վարչությունը (FDA) թույլատրել է Moderna և Johnson & Johnson հակակորոնավիրուսային պատվաստանյութերի բուստերային դեղաչափերի արտակարգ կիրառումը: Այս մասին հինգշաբթի՝ հոկտեմբերի 21-ին, հայտնել է FDA-ի մամուլի ծառայությունը։

 

Moderna-ի պատվաստանյութի լրացուցիչ դեղաչափի օգտագործումը խորհուրդ է տրվում լիարժեք պատվաստումից վեց ամիս անց, հիմնականում 65-ից բարձր տարիքի մարդկանց, նաև՝ 18-ից 64 տարեկան մարդկանց, ովքեր ունեն COVID-19-ի ծանր ձևի ռիսկեր և հաճախ շփվում են հիվանդների հետ:

 

Իր հերթին, Janssen պատվաստանյութի երկրորդ չափաբաժնի (Johnson & Johnson-ի պատվաստանյութի մեկ դեղաչափը համարվում է բավարար) ներարկումը խորհուրդ է տրվում 18 տարեկանից բարձր անձանց՝ նախորդ պատվաստումից առնվազն 2 ամիս անց։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ