Գլխավոր էջ Գլխավոր «Եվրոպական 11 երկիր դադարեցրել են կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը»․ Ս․ Սարգսյան

«Եվրոպական 11 երկիր դադարեցրել են կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը»․ Ս․ Սարգսյան

3739
0

Ինչու՞ են մեր երկրում այդչափ գերագնահատում կորոնավիրուսի դեմ ստեղծված պատվաստանյութերը։ Տպավորություն է, թե շտապում են մարդկանց պատվաստել, պատվաստամոլությունն այն աստիճանի է, որ ՀՀ քաղաքացիներին սպառնում են աշխատանքից ազատել։ Օրինակ՝ Դանիայում ՊՇՌ հետազոտությունը կատարվել է պետության միջոցներով, իսկ մեր երկրում մի այլ կարգի կպնում են մարդկանց գրպանին, որովհետև արդեն իսկ ճեղքվածք տված բյուջեն գերծախսի դեպքում չի դիմակայի։ Ինչ խոսք «ճիշտ» տարբերակ են մշակել մարդկանց նեղելու։

Թեմայի շուրջ Medmedia.am-ը զրուցել է «ԱԳԼԱ ԼՈՅԵՐՍ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն, փաստաբան Սուսաննա Սարգսյանի հետ:

Ինչու՞ են ՀՀ իշխանություններն ամեն կերպ փորձում սպառել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը։

«Այստեղ երկու խնդիր կարող է լինել: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերից Հայաստանում կիրառվում է 5-ը։ AstraZeneca, Sputnik-V, CoronaVac և Sinopharm, իսկ հոկտեմբերի 5-ից ՀՀ է ներկրվել Moderna պատվաստանյութը: Օրինակ՝ Լատվիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը հոկտեմբերի 5-ին տրամադրվել է 4 տարբեր սերիայի պատվաստանյութ, ընդհանուր` 50.000 դեղաչափ։ Դրանց ժամկետներն են` 12.01.22թ., 25.01.22թ. 30.01.22թ.  և 03.02.22թ»,-նշել է Սուսաննա Սարգսյանը ու մեջբերել, որ «Moderna» պատվաստանյութի մասով  հայտնի է, որ Ֆինլանդիայի, Շվեդիայի եւ Դանիայի առողջապահական մարմինները հղում կատարելով «Սկանդինավյան հետազոտությանը», դադարեցրել են Moderna պատվաստանյութի օգտագործումը բոլոր երիտասարդների եւ երեխաների համար:

Նշենք, որ եվրոպական 11 երկիր, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան ու Իսպանիան, դադարեցրել են կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը:

«Կարող ենք ենթադրել,  որ այս շտապողականության առաջին խնդիրը պատվաստանյութերի ժամկետների ավարտին մոտենալով է պայմանավորված, երկրորդ խնդիրը կարող է պայմանավորված լինել ամբողջ աշխարհում տարբեր պատվաստանյութերի օգտագործման սահմանափակումները, քանի որ ակնհայտ է, որ շրջանառության մեջ դրված որևէ պատվաստանյութ չի անցել կլինիկական փորձարկում և որևէ մեկը չի կարող հավաստիացնել, թե դրանց բացասական հետևանքները երբ ի հայտ կգան և ինչպիսին կլինեն: Այստեղ կասկած է առաջացնում ՀՀ կառավարության շտապողականությունը, թե ինչ շահագրգռվածություն ունի»,-ասել է փաստաբանը։

Սուսաննա Սարգսյանի հավաստմամբ՝ այս աստիճանի շտապողականությունը,տարակուսանք է առաջացնում․

«Այն ավելի շուտ հիշեցնում է 2015թ. Հայերի ցեղասպանությունն ավարտին հասցնելու թուրքիայի շտապողականությունը, քան կորոնավիրուսի դեմ իրական պայքար: Այստեղ չկա ազգաբնակչության առողջության մասին հոգածության որևէ տարր: Եթե լիներ նման միտում, ապա առաջին հերթին ոչ թե տարաբնույթ  ճնշումների ազդեցության տակ ամեն ինչ կարվեր, որ առավելագույնի հասցվի պատվաստումը, այլ ի սկզբանե միջոցներ կձեռնարկվեին կորոնավիրուսի դեմ պատշաճ պայքար իրականացնելու համար։ Կհիշենք վարչապետի պինցետի ու թթի օղու պատմությունը․․․»,-նշել է նա:

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ