Գլխավոր էջ Uncategorized «Ավանեսյանը չգիտես որտեղից է գլորվել էդ աթոռին ու տենց մնացել»․Մանասյան

«Ավանեսյանը չգիտես որտեղից է գլորվել էդ աթոռին ու տենց մնացել»․Մանասյան

2531
0

Ինչպես հայտնի է, վերջերս ԱԱԾ-ի բացահայտմամբ պարզվեց, որ ՀՀ-ում ավելի քան 700 քաղաքացու տրամադրվել է իրականությանը չհամապատասխանող պատվաստման սերտիֆիկատներ, այն դեպքում, երբ նրանք փաստացի չեն պատվաստվել։ Ըստ բժիշկ Հայկ Մանասյանի՝ բժիշկը, պարզապես, իրավունք չունի թուղթ կեղծելու։ «Առաջին հայացքից կարող է ստից բան թվալ՝ հա՛, լավ, բժիշկ ջան, մի հատ գրի տուր էլի։ Բայց եթե օրինակ ես դա կարող եմ անել, բա Հիպոկրատի երդո՞ւմը։ Այդ բուժաշխատողները, որոնց նկատմամբ ԱԱԾ-ն հետապնդում է սկսել՝ իրենք թույլ են տվել քրեական գործողություններ , այսինքն փաստաթղթեր են կեղծել։ Ու ես համոզված եմ, դա փողի համար դժվար արած լինեն»,- նշեց նա։ Մանասյանի խոսքով՝ պարզապես չեն հասկացել ինչ են անում, լրջությունը չեն հասկցել։ Ըստ նրա՝ շատ բժիշկներ իրենց նեղ մասնագիտականից բացի ոչինչ չգիտեն, ոչ մի օրենքից տեղյակ չեն։

Ինչպես ԱՆ-ից հայտնել են, այս օրերին մահճակալային ֆոնդը լիովին սպառված է, և մարդիկ հերթերի մեջ սպասում են, թե երբ են իրենց հոսպիտալիզացնելու։ «Քանի դեռ այս ապիկարները նստած են իրենց աթոռներին հանգիստ պառկում քնում են իրենց մահճակալներին՝ հիվանդանոցներում լինելու է 0 մահճակալ, կորոնավիրուսը անցնի ինֆարկտով հիվանդներն են փաստի առաջ կանգնելու, ինֆարկտը կանցնի քաղցկեղով հիվանդներն են փաստի առաջ կանգնելու , ուղղակի մամուլը չի անդրադառնալու։ Բայց իրականում, ախր շատ անպետք են է։ Թող գան նստենք մենք զրուցենք, մի հատ տեսեք գիտությունից, մասնագիտությունից, գաղափարից իրենց ոտաբոբիկ լինելը»։

Հայկ Մանասյանի պնդմամբ՝ բժշկության մեջ միշտ պետք է զուգահեռներ տանել, օրինակ՝ ինչ վիճակում ես դու, ինչ վիճակում են Գերմանիայում։ Նրա խոսքով՝ աշխատում են միջազգային ուղեցույցներով։ Բայց երբ դուրս ենք գալիս կառավարման մակարդակ, ամեն ինչ այլ է։ «Երբ նայում ես թեկուզ Շվեդիայի կորոնավիրուսի պատասխանատուին, որը ԱՀԿ գլխավոր էքսպերտներից է եղել, ու գալիս ես Հայաստան՝ Ավանեսյան, որ չգիտես ում տեղակալն է եղել, որտեղից որտեղ գլորվել ընկել ա էդ աթոռին ու տենց մնացել։ Ու սենց որ հարցնում են՝ ինչո՞ւ է շվեդների մոտ իրավիճակը ավելի լավ, Հայաստանում՝ էսպիսի թվեր։ Մի հատ նայեք Շվեդիայի պատասխանատուին, նրա կենսագրությունը, նրա հեղինակությունն իր երկրում ու նայեք Հայաստանում այդ գործի պատասխանատուին ու նրա հեղինակությունն այս երկրում»,- նշեց բժիշկ Մանասյանը։ Ընդգծեց, որ ինչքանով նախարար Ավանեսյանն ու Շվեդիայի կորոնավիրուսի պատասխանատուն են իրար հետ անհամեմատելի, այնքանով էլ ճգնաժամի մեր լուծումն ու նրանցը։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ