Գլխավոր էջ Նորություններ ԵԽ նախարարներն այցելել են Զինվորի տուն

ԵԽ նախարարներն այցելել են Զինվորի տուն

258
0

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի (gr-dem) պատվիրակությունը Զինվորի տանն էր:

 

Պատվիրակության կազմում էին ԵԽ-ում Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Անդորրայի, Էստոնիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ-դեսպանները:

 

Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանի և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի տնօրեն Արեն Բաբլումյանի ուղեկցությամբ շրջեցին Զինվորի տանը, ծանոթացան զինվորների բուժման պայմաններին:

 

Հյուրերը դրականորեն արձանագրեցին, որ չնայած իրենց մեծ փորձին, այսպիսի վերականգնողական կենտրոն ոչ մի երկրում չեն հանդիպել: Դեսպանները կարևորեցին հատկապես կրթական, սոցիալական վերաինտեգրման ծրագրերը, որոնք Զինվորի տանը իրականացվում են վերականգնողական բուժմանը զուգահեռ:

 

Պատվիրակության ղեկավար, ԵԽ Նախարարների կոմիտեի Ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի նախագահ, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ Դեսպան Մարթեն Էհնբերգին Հայկուհի Մինասյանը նվիրեց մեր տղաների ձեռքով պատրաստված բնական թիթեռով կոմպոզիցիան։

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ