Գլխավոր էջ Գլխավոր Մինչ աշխարհը «գոռում է» ու զգուշացնում, նախարարությունը ստիպում է ու գաղտնի պահում

Մինչ աշխարհը «գոռում է» ու զգուշացնում, նախարարությունը ստիպում է ու գաղտնի պահում

1659
0

Առողջապահության նախարարությունը ժամանակ առ ժամանակ տեսանյութեր է հրապարակում,  որոնցում տարբեր բժիշկներ խոսում են Քովիդ 19-ի դեմ պատվաստանյութերի արդյունավետության մասին։ Օրինակ՝ թիվ 17 պոլիկլինիկայի մանկաբույժ Անահիտ Պիվազյանը նշել է, թե կրծքով կերակրումը հակացուցում չէ Քովիդ-19-ի դեմ պատվաստումների համար։

«Առ այսօր մեզ դիմել են տասնյակ կրծքով կերակրող մայրիկներ, իրենց թերապևտի մոտ ստանալով համապատասխան խորհրդատվություն, համոզվել են, որ կրծքով կերակրումը հակակցուցում չէ, ինչպես մյուս պատվաստանյութերի համար, այնպես էլ քովիդի դեմ պատվաստումների համար։ Խորհրդատվությունը ստանալուց հետո կատարել են իրենց որոշումը, ստացել են պատվաստումները»,-նշել է բժշկուհին։ Բայց․․․ինչպե՞ս է հնարավոր պնդել մի բան, որը դեռևս բավարար ուսումնասիրված չէ։ Հիրավի, կարծիքները տարատեսակ են ու կարելի է խճճվել այս լաբիրինթում։ Մի փոքր ուսումնասիրենք մրջազգային մամուլում տեղ գտած հոդվածները։

Լոս Անջելեսի հանրային առողջության վարչության հրապարակած զեկույցի համաձայն՝ կրծքով կերակրող անձինք ներգրավված չեն եղել պատվաստանյութերի ուսումնասիրություններում: Այնուամենայնիվ, հիմնվելով այն բանի վրա, թե ինչ գիտենք տվյալ պատվաստանյութերի գործունեության մասին, պատվաստումը վտանգ չի ներկայացնում երեխայի համար: Վերջին տվյալները ցույց են տվել, որ կրծքով կերակրող անձինք, որոնք COVID-19-ի դեմ պատվաստվել են Pfizer և Moderna պատվաստանյութերով, կրծքի կաթում ունեցել են հակամարմիններ, որոնք կարող են օգնել պաշտպանել նրանց երեխաներին: Այս պատվաստանյութերը չեն ներթափանցում կրծքի կաթի մեջ: Ստացվում է պատվաստվելուց հետո կաթում հակամարմիններ են ունեցել, բայց կաթի մեջ այն չի ներթափանցում․․․և որտե՞ղ են երաշխիքները, որ մի քանի տարի հետո չեն առաջանա բարդություններ, եթե նույն ինքը՝ ՌՆԹ պատվաստանյութերի տեխնոլոգիական պլատֆորմների հայտնագործողներից Ռոբերտ Մելոնը նշել է, թե զանգվածային պատվաստումները նպաստում են շատ ավելի վարակիչ շտամերի առաջացմանը և տարածմանը։

«Մենք պարտավոր ենք կանգնեցնել զանգվածային պատվաստումները։ Վատագույն բանը, որ արվում է, դա երիտասարդ տարիքի մարդկանց պատվաստումն է»,- նշել է պատվաստանյութերի միջազգային փորձագետ Գերտ Վանդեն Բոսխեյը։ Վերջինս նաև կոչ էր արել առողջապահության միջազգային մարմիններին դադարեցնել COVID-19 պատվաստումները, այլապես «գլոբալ աղետ» է սպասվում:

«COVID-19- ի պատվաստանյութերը կործանելու են մարդկությունը»,-նշել էր նա։ Այնուամենայնիվ, դոկտոր Բոսշեն, կարծես, բնածին իմունային համակարգի մեծ երկրպագու է, և նա անհանգստանում է, որ COVID-19 պատվաստանյութերը և հանրային առողջության միջոցները խոչընդոտում են մեր բնածին իմունային համակարգի կորոնավիրուսի դեմ պայքարին:

https://www.mcgill.ca/oss/article/covid-19-critical-thinking-pseudoscience/doomsday-prophecy-dr-geert-vanden-bossche

Ի դեպ, առողջապահության նախարարությունը ակտիվ քարոզի ընթացքում չի անդրադառնում նրան, որ «Sputnik V» — ով պատվաստումը հակացուցված է կրծքով կերակրման ժամանակ: Կրծքով կերակրող մայրերը պետք է խուսափեն Sputnik V կորոնավիրուսի դեմ պատվաստումներից, քանի որ համապատասխան կլինիկական տվյալների բացակայությունը թույլ չի տալիս բացառել նորածիններին սպառնացող վտանգը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ -ը ՝ վկայակոչելով դեղամիջոցի ցուցումների նոր տարբերակը:

«Չկան կլինիկական տվյալներ կրծքով կերակրող կանանց Gam-covid-vac- ի օգտագործման վերաբերյալ: Չի կարելի բացառել նորածինների / կրծքով կերակրվող երեխաներին սպառնացող  վտանգը: Այս առումով կրծքով կերակրման ժամանակ «Gam-covid-vac» դեղամիջոցի օգտագործումը հակացուցված է »,-հրահանգներից մի հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը: Փաստաթղթում նշվում է նաև հղիության ընթացքում «Sputnik V» — ի կլինիկական օգտագործման փորձի բացակայությունը:

https://www.kommersant.ru/doc/4877519

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ