Գլխավոր էջ Նորություններ Բաց դռների օրեր՝ «Էրեբունի» ԲԿ-ում

Բաց դռների օրեր՝ «Էրեբունի» ԲԿ-ում

284
0

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է։  Հայտնի է, որ կանանց ուռուցքային հիվանդությունների շարքում  կրծքագեղձի քաղցկեղը զբաղեցնում է առաջին տեղը:

 

Բուժման արդյունավետությունը բավական բարձր է, եթե հիվանդությունն ախտորոշվում է վաղ փուլերում: Կարևորելով  կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ ախտորոշման   անհրաժեշտությունը՝  «Էրեբունի» ԲԿ-ն կազմակերպում է բաց դռների օրեր:

 

ԲԿ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 20-ին, 21-ին և 22-ին Մամոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության ծառայությունում կիրականացվեն անվճար կանխարգելիչ հետազոտություններ:

 

Անհրաժեշտ է նախապես գրանցվել   094994602 հեռախոսահամարով՝  09:00-17։00 ժամերին։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ