Գլխավոր էջ Գլխավոր Գործատուն ասում է՝ գնա պատվաստվիր, 15.000 դրամ պարգևավճար կտամ

Գործատուն ասում է՝ գնա պատվաստվիր, 15.000 դրամ պարգևավճար կտամ

6734
0

Ինչպես հայտնի է, աշխատող անձինք հիմա երկու քարի արանքում են։ Չես ուզում պատվաստվել՝ թեստավորվիր քո հաշվին, չես ուզում գումար ծախսել՝ անվճար թեստավորվիր։ Սա շատ սուր քննարկումներ է առաջացրել, սակայն որոշման դժգոհությունների ֆոնին եղան նաև առիթից օգտվողներ։ Մարդիկ չեն ուզում պատվաստվել, գումար չունեն թեստի համար և նման երկընտրանքի առաջ հայտնվելով, շատ ճնշումների տակ են մնում՝ հենց առաջինը գործատուների կողմից։

Մեզ մոտ կանգնած աղբյուրի փաստմամբ՝ օրերս, կազմակերպություններից մեկի տնօրինությունից աշխատողներին խոստումներ են տալիս՝ հանուն պատվաստման։ Ասում են՝ գնա պատվաստվիր, 15,000 դրամ պարգևավճար կտամ։ Այսպիսով, հասկանալով, որ մարդիկ գուցե չկարողանան իրենց թույլ տալ պարբերաբար թեստավորման համար գումար տրամադրել, հերթերի մեջ խճճվել, նման ականջ շոյող խոստումներով ՝ դրդում են պատվաստման։ Այսպիսով, մարդիկ հանուն որոշ գումարի, կազատեն իրենց պարբերաբար կատարվող ծախսերից և կպատվաստվեն։

Ինչպես օրեր առաջ հայտնել էր Առոջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, այն ԲԿ-ները, որոնց աշխատակիցների 90 տոկոսից ավելին պատվաստված կլինի, կստանան աշխատավարձի 30 տոկոսի չափով պարգևավճար։ Գուցե, գործատուն մտածելով, որ այս բոնուսները մյուս աշխատողներին էլ է անդրադառնալու՝ որոշեց գնալ նման խոստումների, սակայն սա ևս կարող է մոտիվացիա լինել բժշկական կենտրոնների տնօրենների համար, որպեսզի դիմեն ճնշման, համոզման, պարտադրման մեթոդների և ստանան այդ բոնուսները նախարարի կողմից։

Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ ԱԱԾ-ն բացահայտեց, որ ՀՀ-ում բնակվող ավելի քան 700 քաղաքացու փաստացի չեն պատվաստել սահմանված դեղատեսակներով և դեղաչափերով, փոխարենը` կազմել և հաստատել են կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստվածլինելը հավաստող, իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր՝ սերտիֆիկատներ, որոնք մուտքագրել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական«ԱՐՄԵԴ» համակարգ: Փաստացի մի խումբ բուժաշխատողներ ավելի քան 700 քաղաքացու համարCOVID-19-ի դեմ պատվաստավելու կեղծ փաստաթղթեր են ձևակերպել։

Այսինքն, մարդիկ պատրաստ են նույնիսկ առանց գործատուի հորդորների կամ տրամադրած բոնուսների, իրենք իրենց հաշվին տալ X գումար և գնել այդ պատվաստման սերտիֆիկատները։

Ի՞նչ է դուրս գալիս, որ պատվաստումներն այնուամենայնիվ մարդկանց գիտակցված որոշումը չէ։ Նրանք գնում են պատվաստման կա՛մ ճարահատյալ՝ որ չկորցնեն աշխատանքը, կա՛մ երկրից գնալու նպատակով, կա՛մ նմանատիպ այլ հանգամանքներից ելնելով, այսպիսով այս դեպքում ևս՝ ստիպված։

Կարելի՞ է ենթադրել, որ այսուհետ, նույնիսկ մանկական պատվաստումների դեպքում, ծնողները կպահանջեն գումար՝ պատվաստման դիմաց։ Սա այնքան էլ ճիշտ քաղաքականություն չէ պատվաստումների նկատմամբ, քանզի մարդիկ գուցե չեն գիտակցում վերջինիս նշանակությունն ու դերը բժշկության և առհասարակ մեր կյանքում։ Այլ հարց է, թե ով է կողմ կամ դեմ կորոնավիրուսի դեմ իրակացվող պատվաստումներին, բայց նման վարքագիծը տապալում է պատվասոտւմների նկատմամբ եղած այն վստահությունն ու լրջությունը, որը տարիներ շարունակ եղել է հենց մեր երկրում։

Օֆելյա Պողոսյան 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ