Գլխավոր էջ Նորություններ Մի կողմից՝ պատվաստում, մյուս կողմից՝ սանիտարական նորմերի ոչ պատշաճ պահպանում․ Բաբկեն Պիպոյան

Մի կողմից՝ պատվաստում, մյուս կողմից՝ սանիտարական նորմերի ոչ պատշաճ պահպանում․ Բաբկեն Պիպոյան

687
0

Մի կողմից՝ պատվաստում և 14 օրը մեկ թեստի պարտադիր հանձնում, մյուս կողմից՝ սանիտարական նորմերի ոչ պատշաճ պահպանում: Նման իրականության մեջ է այս օրերին ապրում մեր երկիրը: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է՝ կան խնդիրներ, որոնց լուծումները միանշանակ չեն և որոնց լուծումների հարցով պետք է լինեն միասնական կոնսենսուսային տարբերակներ:

«Այդ լուծումների հարցում պետք է ունենալ զրո պոպուլիզմ և առաջնորդվել բացառապես հանրային գերակա շահով: Դա մարդկանց կյանքն է ու առողջությունը: Ցավոք, ժամանակակից կյանքում սահմանում ենք բարձրագույն արժեքներ, բայց դրանց համար չենք սահմանում գերակայություն և ստորադասություն: Ի՞նչ ունենք. սիրողական որոշումներ, որոնք հայտնվելով հանրային դաշտում, առնվազն իդեալական ապացուցելի չեն, և սրանց հետ կապված փորձագիտական հանրությունը կարողանում է այլ բան ասել, ունենք անվերահսկելի իրավիճակ և աշխարհում խայտառակ ցուցանիշներից մեկը ինչպես պատվաստվածության ու վերահսկելիության, այնպես էլ վարակվածության և մահերի առումով: Ի՞նչ է պետք անել: Նախ պետք է հասկանալ, որ շատերի մոտ քովիդը նյարդային վիճակ է առաջացնում, ուստի բոլոր որոշումները պետք է լինեն խիստ տրամաբանված և հիմնավոր»,–«Փաստի» հետ զրույցում ասում է Պիպոյանը:

Բերում է մեկ օրինակ՝ մարդը լսում է ինչոր մեկին, որն ասում է՝ դեռ չգիտենք՝ պատվաստումն արդյունավե՞տ է, թե՞ ոչ, այնուհետև մեկին, որն ասում է՝ պատվաստումը միակ լուծումն է, հետո հայտնվում են մարդիկ, որոնք ասում են՝ պատվաստումը խիստ անհրաժեշտ է, 100 տոկոսանոց լուծում չէ, բայց էականորեն նվազեցնում է ռիսկերը, հիմնավորում, թե ինչու պետք է պարտադիր պատվաստվել: «Մասնավորապես, գիտակցելով, որ կարող ես վարակվել, վարակել, բայց և հասկանալ, որ առողջական ռիսկն էականորեն նվազում է, բացի դա, պատվաստվելուց հետո պետք է պահել սանիտարական բոլոր կանոնները: Այս իքս մարդը վերջապես կարդում է ինչ-որ մեկի խոսքը, որոշում է գնալ պատվաստվելու: Առավոտյան դիմակ գնելու համար մտնում է դեղատուն, տեսնում է, որ միայն ինքն է դիմակով, բայց դեղատանը պետք է համաճարակային խիստ կանոններ պահվեն, որովհետև խոցելի, առողջական խնդիրներ ունեցող խմբերն են մտնում դեղատուն:

Հետո խանութ է մտնում, նորից միայն ինքն է դիմակով, նույնը՝ նաև հանրային տրանսպորտում: Եվ նրա գլխում հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս են պատվաստվելու նման ինտենսիվ քարոզ իրականացնում, բայց համաճարակային կանոնների նկատմամբ հսկողություն չեն իրականացնում: Ուրեմն… Եվ քաղաքացին սկսում է ինքն իրեն «ստեղծագործել»: Բայց եթե ամեն ինչ ճիշտ արվեր, մարդը «ստեղծագործելու» կարիք չէր ունենա»,-նշում է մեր զրուցակիցը: Քաղաքական գնահատականների մասին: «Ինքս կցանկանայի, որ ընդդիմությունը հարցերն այնպես բարձրացներ, որ որևէ մեկի մտքով չանցներ չպատվաստվել: Բայց լինենք անկեղծ՝ ընդդիմությունը չի ասել մի պատվաստվեք, չի ասել՝ պատվաստվելը գործիք չէ: Հակառակը՝ ընդդիմության ներկայացուցիչները ևս պատվաստվել են: Այդ փաստը պետք է ճիշտ օգտագործի գործադիր իշխանությունը: Ոչ թե լինեն փորձագետներ, որոնք ասեն՝ ամբողջ աշխարհում քովիդի դեմ պայքարում իշխանություն և ընդդիմություն չկա, մեր երկրում կա: Պատվաստման մասով չկա, որոշումների մասով կա: Պետք է լինի առողջ բանավեճ:

Օրինակ՝ արդյո՞ք 14 օրը մեկ պետք է թեստ հանձնել: Մեր երկրում սա սահմանվել է ոչ թե սանիտարական կանոններից ելնելով, այլ որպեսզի հետո ասեն՝ մենք չենք ասել պարտադիր է պավաստումը: Առաջադեմ երկրներում ոչ թե 14 օրը մեկ են թեստ հանձնում, այլ երեք օրը մեկ: Կարդացեք նաև Բոլոր այն մարդիկ, որոնք վարում են հակապատվաստումային գործունեություն, նրանք իրենց մեղքի բաժինն ունեն գրանցված ամեն մի մահի մեջ. Վահե Տեր-Մինասյան «Բա խի՞ չեք ԱԺ-ում սոցիալական հեռավորությունը պահում, ոմանք այնքան մոտիկ են նստում, որ հայ-հայ է իրար գրկեն պաչեն՝ սեռից անկախ». Գեւորգ Պետրոսյան Այս հարցում կառավարությանը չեն վստահում Խնդիրն այն է, որ մարդիկ, որոնք անգամ 1-2 խելացի խորհուրդ չեն կարող տալ, որոշում են, որ իրենք իդեալական լուծումներ ունեն քովիդի դեմ պայքարում: Մի կողմն այդ իդեալական լուծումն է տալիս, որով այսօր շարժվում ենք և որն իրականում լուծում չէ, մյուս կողմն էլ նույնքան անհեթեթ քննադատությունն է բերում օրակարգ, որ, իբր, մեկ քայլը լրիվ բավարար է քովիդի դեմ պայքարում: Իսկ իրականում պոպուլիստական որոշումների բախման արդյունքում տուժում է հասարակությունը»,-եզրափակում է Բաբկեն Պիպոյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ