Գլխավոր էջ Օրվա թեման «Լացելու բան է, պատերազմ գնացած, եկած 21-ամյա տղան Covid-ից մահացել է»․ սրտաբան

«Լացելու բան է, պատերազմ գնացած, եկած 21-ամյա տղան Covid-ից մահացել է»․ սրտաբան

622
0

Սրտաբան Մհեր Սուսանին հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերին ու դրա արդյունավետությանը։ Ըստ մասնագետի՝ ստեղծված պատվաստանյութերից և ոչ մեկ մինչև հիմա հակացուցում չունի սիրտ-անոթային հիվանդների համար․

«Ես և իմ ընտանիքի անդամները պատվաստվել ենք չինական պատվաստանյութով, ինձ համար նախընտրելի է չինական պատվաստանյութը, քանի որ Չինաստանում շատ մարդիկ են պատվաստված՝ մոտ 1 մլն մարդ և փորձը կա, ի դեպ այդ երկրում կորոնավիրուսը գրեթե նահանջել է։ Աստրազենեկան ու Պֆայզերը ևս լավն են, քանի որ ուսումնասիրությունների տվյալներն արդեն ստանում ենք։ Չեմ ցանկանում գովազդել որևէ պատվաստանյութ, դա նախընտրության հարց է»,-նշել է սրտաբանը։

Ինչ վերաբերվում է սրտի ստենդավորում ունեցող մարդկանց, Մհեր Սուսանին նշել է, որ այն հիվանդները, որոնք ստենդավորված են, դա դեռ հակացուցում չէ․

«Սրտի հետ կապված խնդիրներ ունեցող պացիենտները, որոշ ժամանակ բուժումներ ստանալուց հետո, կարող են պատվաստվել»,-ասել էնա։

Բժիշկը նաև անդրադարձել է տարածված միֆերին, որոնցից մեկը կապված է չիպավորման հետ․

«Այն միֆերը, որ պատվաստման միջոցով չիպավորում ենք մարդկանց, գենետիկ կոդ ենք դնում․ ես կերազեի, որ նման բաներ կարողանայինք անել, եթե իրոք մարդկանց տանեինք չիպավորման, ես շատ ուրախ կլինեի, երնեկ բժշկությունն այդ աստիճանի զարգացած լիներ, կկարողանայինք քաղցկեղը րոպեների ընթացքում բուժել։ Երնեկ գիտությունն այդչափ զարգացած լիներ, գիտե՞ք ինչ հիվանդություններ կբուժեինք։ Սենյակում չեն ստեղծվել այս վակցինաները, հսկայական փորձարկում են անցել։ Ես լսել եմ, որ հիվանդները ասել են պատվաստվեցի՝ ինֆարկ առաջացավ, մարդ կա ստենդավորված է, 6 տարի է չի հետազոտվել, բայց ասում են՝ պատվաստվեց ու մահացավ։ Ճիշտ է պատվաստանյութը մեզ 100 տոկոսով չի ապահովում, բայց համեմատած չպատվաստման՝ 100 տոկոսով արդյունավետ է։ Կարող ես սովորական դեղ ընդունել, բայց ալերգիայից մահանալ։ Ի՞նչ է, մենք այնքան ապուշ ենք, որ մեր ընտանիքնի անդամներին պատվաստել ենք ու չե՞նք հասկանու՞մ»,-նշել է նա և հիշեցրել, որ մահանում են հատկապես չպատվաստված մարդիկ․

«Հիշու՞մ եք, ինչպես մահացավ երիտասարդ տղան, սա ողբերգություն է, լացելու բան է։ Պատերազմ գնացած, եկած 21-ամյա տղան Covid-ից մահացել է, պատկերացնու՞մ եք ինչ դժբախտություն է»,-նշել է սրտաբանը։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ