Գլխավոր էջ Նորություններ Telegram-ալիքները փակել են կեղծ COVID-հավաստագրեր վաճառելու պատճառով

Telegram-ալիքները փակել են կեղծ COVID-հավաստագրեր վաճառելու պատճառով

189
0

Իտալիայում սիցիլիական Կատանիա նահանգի դատախազությունը ցուցում Է տվել փակել Telegram մեսենջերի երկու ալիքները, որտեղ առաջարկվել Է կեղծ COVID-հավաստագրեր գնել: Այդ մասին, հաղորդել Է SiciliaNews24 առցանց-հրատարակությունը:

 

Հետաքննչական գործողություններն անցկացրել Է Իտալիայի փոստային ոստիկանությունը: Իրավապահները պարզել են, որ երկու ալիքները կեղծ green pass են առաջարկում 250 եվրո կրիպտոարժույթով: Արդյունքում Green Bypass 2.0 եւ Authentic Green Pass Sale անվանումը կրող ալիքները փակվել են:Հետաքննչական մարմինները հայտնաբերել են երկու քաղաքացիների, որոնք անմիջական կապ ունեն երկու Telegram-ալիքների ստեղծման հետ: Հրատարակության տեղեկատվության համաձայն, նրանց տանն անցկացվել են խուզարկություններ, բռնագրավել են սմարթֆոններ եւ այլ Էլեկտրոնային սարքեր:

 

Գործով հետաքննությունը շարունակվում Է: COVID-հավաստագրերն Իտալիայում մտցվել են օգոստոսին: Հոկտեմբերի 15-ին ուժի մեջ Է մտել կառավարության որոշումը green pass-ը պարտադիր ներկայացնելու մասին՝ արտադրության մեջ եւ գրասենյակներում աշխատավայր մուտք գործելու համար, ընդ որում՝ ինչպես պետական, այնպես Էլ տնտեսության մասնավոր հատվածում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ