Գլխավոր էջ Գլխավոր Թեստավորումների հերթեր, քաշքշուկ․ Ի՞նչ է մտածում Ավանեսյանը

Թեստավորումների հերթեր, քաշքշուկ․ Ի՞նչ է մտածում Ավանեսյանը

2405
0

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նոր որոշման համաձայն՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել աշխատող անձանց նկատմամբ ոչ փաստացի պարտադրանքի կիրառումը։ Այն, որ այս որոշումը գործածության մեջ էր մտել հոկտեմբերի 14-ին, դա արդեն բուռն քննադատությունների առիթ դարձավ։ Շատ անձինք վախենալով կորցնել իրենց աշխատանքը, մինչև հոկտեմբերի 1-ը թեստավորվել էին, այնուհետև դա անվավեր է եղել, քանզի այն պետք էր ներկայացնել մինչև հոկտեմբերի 14-ը։ Հարկ է ևս մեկ անգամ նշել, որ այդ թեստավորւմը իրականացվում է աշխատող անձի ֆինանսական միջոցներով։ Ստացվում է` նրանք մինչև հոկտեմբերի 14-ը ևս մեկ անգամ պետք է գումար ծախսեին , որպեսզի 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնեին։

Հիմա, երբ արդեն բոլոր աշխատող անձանց օրակարգային հարցն է դարձել պատվաստվել կամ թեստավորվելը, հիմա էլ ուրիշ հարց է առաջանում։ Պոլիկլինիկաներում և լաբորատորիաներում հերթ է գոյանում, որպեսզի հասցնեն իրակացնել այդ թեստավորումը և ներկայացնեն գործատուին։ Ըստ նախարար Ավանեսյանի՝ օրական մոտ 12 հազար թեստավորում է իրակացվել, հենց այդ որոշումից հետո։ Հիշենք, որ նախկինում ասում էին, որ օրական պետք է 12 հազար թեստավորում իրակացնել, որպեսզի կարողանան կանխեն վարակի տարածման շղթան,սակայն ըստ նրանց՝ չունեին այդքան թեստավորման հնարավորություն։ Իսկ հիմա, փաստորեն ունեն այդ հնարավորությունը, սակայն այն իրականացվում է ոչ պետության միջոցներով։ Սա կարծես լավ հնարավորություն է քաղաքացու գրպանին նորից կպնելու և քաղաքացուն փակուղու մեջ դնելու համար ։

Օրերս համացանցում հայտնվեց տեսանյութ, որտեղ երևում է, որ բժշկական հաստատություններից մեկում քաշքշուկ է ստեղծվել հենց այդ ամենի հետևանքով։ Շատ շատերը հերթի մեջ սպասում են նույնիսկ մինչև երեկո, որ հասցնեն այդ թուղթը ճիշտ ժամկետում ներկայացնել գործատուին։ Տեսանյութի մեջ երևում է , որ հերթի մեջ եղած մարդիկ միմյանց հետ վիճում են, սակայն թե ինչն է քաշքշուկի պատճառը՝ դա պարզ չէ։ Թեպետ, երևում է, որ մարդկանց միջև առաջացած վեճին նաև միջամտում է բժշկական հաստատության բժիշկներից կամ բուժքույրերից մեկը, ով փորձում է հանդարտեցնել իրավիճակը, սակայն ավելի է թեժանում այն։

Մի՞թե այս ամենը նախարար Ավանեսյանի աչքից վրիպում է, մի՞թե նրան այս ամենը չեն զեկուցում։ Հրաման, որից բխող հետևանքների մասին նրանք որևէ կերպ չեն մտահոգվում և միջամտում, ավելին՝ կարծես նրանք ձեռքերը լվանում են նման խնդիրներից։

Որոշումը դեռ նոր է, զարգացումները՝ նույնպես, այնպես որ կարելի է դեռ նոր վեճերի և քաշքուկների սպասել, քանզի հենց այս՝ թեստավորման հերթերը արդեն իսկ դժգոհության առիթ են դարձել։ Մարդիկ փորձում են «ընտրել» այլընտրանք, իրենց հաշվին թեստ հանձնել, սակայն այս դեպքում ևս խնդիրների են բախվում։ Այն, թե արդյո՞ք այդ թեստերը օրական նման քանակությամբ կարողանում են ճիշտ ախտորոշել, դա այլ հարց է, սակայն հրամանից հետո, այն էլ գումար ծախսելուց հետո, գոնե պետք էր մի փոքր էլ կազմակերպված իրակացնել այս ՊՇՌ թեստերի հարցը։ Եթե, իհարկե, սա ևս մտածված չէ, որ մարդիկ ճարահատյալ գնան պատվաստման։ Եվ, մի՞թե այդ մարդկանց կուտակումներից վարակը չի տարածվի, այս մասով Ան-ն կամ նախարար Ավանեսյանը ի՞նչ են մտածում։ Դժվար թե այդ կուտակումների և խառնաշփոթի մեջ պահպանվի հակահամաճարակային կանոնները, ուստի՝ այստեղ ևս խնդիրներից խուսափել հնարավոր չէ

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ