Գլխավոր էջ Օրվա թեման «Կարճ ժամանակ հետո Հայաստանը կգնա հղիներին վակցինացնելու ճանապարհով»․ Վահե Տեր-Մինասյան

«Կարճ ժամանակ հետո Հայաստանը կգնա հղիներին վակցինացնելու ճանապարհով»․ Վահե Տեր-Մինասյան

745
0

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի շուրջ արդեն տևական ժամանակ է ինչ տարաբնույթ խոսակցություններ են պտտվում, իսկ պատվաստումների ջատագովների համար դրանք պարզապես միֆեր են, որոնք շարքային քաղաքացիներին շեղում են ճիշտ որոշումներ կայացնելուց։ «Միֆերից» մեկն էլ այն է, որ այդ պատվաստանյութերը կարող են վնասակար ազդեցություն ունենալ հղի կանանց օրգանիզի վրա և անգամ վիժումների պատճառ հանդիսանալ։

Հրավիրված ասուլիսի ժամանակ ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր Մինասյանն անդրադառնալով հարցին, նշել է, որ աշխարհում մոտեցումը փոխվում է և հղիները պատվաստվում են կորոնավիրուսի դեմ։

«Մենք էս տարվա ընթացքում, նախարարության տվյալներով արդեն 5 մայրական մահ ենք ունեցել միայն քովիդից, հինգ մայր, որ պետք է իր երեխային գրկեր, այսօր չկան։ Ժամանակին ասում էին, որ հղիներին ցուցված չէ պատվաստվել, այսօր արդեն մեծ հրապարակումներ են արվում, և ասվում է՝ որ այո՛, հղիները պետք է պատվաստվեն։ Հաշվվում է օգուտները և ռիսկերը։ Հատկապես ռիսկի խմբում են շաքարային դիաբետ, ավելորդ քաշ, զարկերակային գերճնշում, խրոնիկ զարկերակային խնդիրներ, երիկամային խնդիրներ ունեցող հղիները, նրանք վտանգի զոնայում են և նրանց ցուցված է պատվաստվել։ Հայաստանը դեռևս չի անցել այդ քայլին, բայց ես կարծում եմ, որ հաշվի առնելով աշխարհում կուտակված փորձը կարճ ժամանակ հետո Հայաստանը կգնա հղիներին վակցինացնելու ճանապարհով»,-նշել է նա։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ