Գլխավոր էջ Գլխավոր «Էն մարդիկ, ովքեր հակապատվաստումային քաղաքականություն են վարում, ամեն օր գրանցված մահերի մեջ...

«Էն մարդիկ, ովքեր հակապատվաստումային քաղաքականություն են վարում, ամեն օր գրանցված մահերի մեջ իրենց մեղքի բաժինն ունեն»․ Վահե Տեր-Մինասյան

721
0

Կորոնավիրուսի դեմ պատվաստումների շուրջ տարաբնույթ տեսակետներ են շրջանառվում։ Հատկապես համացանցային տիրույթում կարծիքներն այնքան տարբեր են, որ շարքային քաղաքացին խճճվել է և չի կարողանում պատասխանել մեկ հարցի՝ պատվաստվե՞լ, թե՞ ոչ։

Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանի գնահատականներով տարածված միֆերից մեկն այն է, թե այս պատվաստանյութերը առաջացնում են անպտղություն կամ վնասակար ազդեցություն ունեն հղիների համար։ Ըստ բժշկի՝  երկիր մոլորակի բնակչությունը աճում է, չնայած նրան, որ 200 տարի պատվաստանյութերը կան։ Նա մարդկանց մոլորության գլխավոր պատճառ տեսնում է մեդիա դաշտում առկա խառնաշփոթը ու տարածվող ապատեղեկատվությունը․

«Հայկական իրականության մեջ խայտառակ մեդիա-անգրագիտություն է, մարդիկ մոլորության մեջ են ընկնում ու ճիշտ ինֆորմացիան ստից չի տարբերվում։ Մենք հո մեր ժողովրդի թշնամին չե՞նք, մենք չենք ուզում վատություն անել մարդկանց։ Պատկերացրեք միայն, մի բժիշկ, ում ձեռքերի վրա են հիվանդները մահանում, ով տեսնում է քովիդից մակացող պացիենտներին, ինչ աստիճանի չարություն պետք է ունենա և ցանկանա մարդկանց վատություն անել։ Բոլոր էն մարդիկ, ովքեր հակապատվաստումային քաղաքականություն են վարում, ամեն օր գրանցված մահերի մեջ իրենց մեղքի մեծ բաժինն ունեն։ Մի բան ասելուց առաջ խիղճ է պետք ունենալ։ Շարքային քաղաքացուն ես չեմ մեղադրում։ Մեր մեծ նպատակն այն պետք է լինի, որ մարդիկ սկսեն բժշկին վստահել, մարդիկ պետք է հասկանան, որ բժիշկը մի բան է խորհուրդ տալիս, դրա մեջ ոչ մի օգուտ չունի։ Ցավոք, քովիդից մահանում են այն մարդիկ , ովքեր չպետք է մահանային»,-նշել է ուռուցքաբան-գինեկոլոգը։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ