Գլխավոր էջ Նորություններ Պատվաստումը չի բերում չբերության, չի փոխում ԴՆԹ-ն․ Իդա Նավասարդյան

Պատվաստումը չի բերում չբերության, չի փոխում ԴՆԹ-ն․ Իդա Նավասարդյան

572
0
Բժշկուհի Իդա Նավասարդյանը գրել է
Պատվաստումները և covid ը մեզ հանգիստ չի տալիս։ Շատ նամակներ և հղումներ են ուղարկում ինձ և վստահ եմ շատ այլ բժիշկների։ Մարդիկ անհանգստացած են,ունեն հարցեր և շատ կարևորում են մեր խոսքը,կարծիքը և մոտեցումը։ Քանի որ ես չեմ սիրում (եթերային չեմ)ուղիղ եթերներ և շատ նամակների հարմար չի պատասխանեմ որոշեցի գրել։ Նախ, շնորհակալ եմ իմ կարծիքը հաշվի առնելու համար։ Ես նույնպես պատվաստումների վերաբերյալ ունեմ շատ հարցեր,բայց հարգելիներս, ամեն ինչը չէ,որ արագ պատասխան կամ լուծում է ունենում։ Համբերենք,կունենանք …Ծիծաղելի են այն բժիշկները,որ ձեզ մեղադրում են,համարում են հետամնաց և ամենագետի տեսքով ինքնահաստատվում են։ Պատվաստումը միշտ կանխարգելիչ դեր է ունեցել։
✔️նա չի բերում չբերության
✔️Նա չի փոխում ԴՆԹ
✔️Դրանից չեն մահանում
✔️Սեռական խանգարումներ չի առաջացնում
‼️ Ձեզ այդ մտքերով մի ծանրաբեռնեք։ Տրամադրվեք,վստահեք ,մենք ձեզ հետ նույն նավի մեջ ենք😊

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ