Գլխավոր էջ Նորություններ Մենք չենք ուզում ուղեղներ լվանալ. Արսեն Թորոսյան

Մենք չենք ուզում ուղեղներ լվանալ. Արսեն Թորոսյան

2389
0

Վերջին օրերին Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը կրկին նոր խոսակցությունների կիզակետում է: Այս անգամ նա հանդես է գալիս որպես պատվաստումային արշավ իրակացնող, հանրությանը իրազեկող անձ, որը կարծես իր ձեռքն է վերցրել ԱՆ նախարարի պարտականությունները: Վերջերս տեղի ունեցած հարցազրույցի ընթացքում Թորոսյանը կրկին անդրադարձել է պատվաստումների թեմային, մասնավորապես` փաստաբանների գործունեությանը հենց այս պարտադրանք-երկընտրանքի մասով: Քանզի, նրանք էլ վկայակոչում են, որ վերջինս խախտում է ՀՀ Սահմանարությանը, մի շարք օրենքներին:

« Արդյո՞ք մենք բոլորս, այդ թվում մեր գործընկեր փաստաբանները ուզում են փրկել հարյուրավոր կամ հազարավոր մեր քաղաքացիների կյանքը: Մենք ոչ ոքի չենք պարտադրում պատվաստվել, բայց մենք պարտավոր ենք պաշտպանել մեր քաղաքացիների կյանքը, դրա համար կա այլընտրանք: Բայց երբ մենք բանավեճը տեղափոխում ենք այդ դաշտ` պարտադրանքի կամ հարկադրանքի իրավունք, կներեք, բայց եթե շատ խորանանք, պետությունը հարկադրանքի միջոցների իրավունք էլ ունի, որպեսզի պաշտպանի իր քաղաքացիների կյանքն ու առողջությունը»,-նշել է Արսեն Թորոսյանը:

Սակայն, գուցե նա տեղյակ չէ, բայց ՀՀ քաղաքացին հենց այս ժամանակաշրջանում կանգնած է մի այնպիսի բեռի տակ, որ նույնիսկ իրենց ասած` այլընտրանքը, կրկին պարտադրանք է: Այսինքն, որևէ կերպ ճողոպրել այս փակուղուց հնարավոր չէ: Եվ այս դեպքում պետությունն իսկապե՞ս մտահոգ է իր քաղաքացու առողջությամբ և կյանքով:

Թորոսյանը կրկին խոսելով փաստաբանների ներկայիս գործունեությունից, ասաց, որ այժմ նրանց քայլերը քաղաքականացված է և առհասարակ, պատվաստումային թեման քաղաքականացվել է: Նշեց, որ եթե փաստաբաններն այլ օրակարգ չունեն, քաղաքական հոսանքներ չեն սպասարկում, և կողմ են գիտությանը, լուսավորությանը և ոչ թե` խավարամտությանը, պետք է դադարեցնեն այս օրակարգով որևէ դեբատ:

Անդրադառնալով պատվաստումային ցուցանիշին, Թորոսյանն ընդգծեց, որ արդյունքները մեզ արագ են պետք, մեր երկրում գոնե 50%-ը պետք է լիներ պատվաստված: «Հանրային կրթությունը, հանրային հաղորդակցությունը շատ կարևոր, բայց երբեմն դանդաղ աշխատող գործիք է, շատ ավելի հիմնարար, բայց դանդաղ: Մենք պետք է առաջ գնանք, և կարիք կա հանրային մեծ արշավի: Մենք չենք ուզում էլի մանիպուլացվի, թե ուզում ենք ուղեղներ լվանանք, մենք ուղեղներ չենք ուզում լվանալ, հակառակը` ուղեղների լվացքի դեմ ենք պայքարելու, որը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում է տեղի ունենում»,- նշեց Թորոսյանը:Նրա դիտարկմամբ` հիմնականում այն տեղի է ունենում երբեմն քաղաքական, բիզնեսի կամ այլ շահեր ունեցողների կողմից:

Այսպիսով, Թորոսյանի համոզմամբ` պետք է դադարեցնել վերանայել այս պարտադրական երկընտրանքի սկզբունքով առաջ քաշած որոշման իրավական նորմերը և սուս ու փուս հետևել իրենց հորդորներին: Պետք չէ ընկնել այս ու այն կողմ, կասկածներ ունենալ, թեպետ, կասկածների դեպքում, կարծես, Թորոսյանը պատրաստ է պատասխանել քաղաքացիների հարցերին, քանզի այժմ նա զբաղված է հենց այդ գործով: Սակայն հենց նա էր, որ սկզբում թերահավատորեն էր մոտենում նույնիսկ հիվանդության առկայությանն ու լրջությանը, բայց հիմա` «պայքարում է» նրա դեմ:

Օֆելյա Պողոսյան 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ