Գլխավոր էջ Uncategorized Ո՞ր գործոններն են խոչընդոտում կորոնավիրուսի դեմ հակամարմինների արտադրությունը

Ո՞ր գործոններն են խոչընդոտում կորոնավիրուսի դեմ հակամարմինների արտադրությունը

291
0

Վիտամինների եւ հանքանյութերի պակասը կարող է խանգարել պատվաստումից հետո հակամարմինների արտադրությանը: Նման կարծիք է հայտնել թերապեւտ Ալեքսանդր Բարվինսկին:

 

«Վեչերնյայա Մոսկվա»-ն հայտնում է, որ հիպովիտամինոզը, ըստ մասնագետի, զարգանում է ոչ պատշաճ սննդակարգի պատճառով: Իսկ առողջ, զարգացող մարդկային օրգանիզմը, որը բավարար սննդարար նյութեր ունի, ավելի լավ է փոխազդում պատվաստանյութի հետ:

 

«Եթե մարդը վատ է սնվում, ոչ լիարժեք, ճարպերը, սպիտակուցները եւ կալորիաները քիչ են, ապա նա ավելի վատ կարձագանքի պատվաստմանը, պատվաստման նկատմամբ իմունային պատասխանը կլինի ավելի վատը, քան նորմալ սննդակարգով առողջ մարդու դեպքում»,- Բարվինսկին թվարկել է հակամարմինների արտադրությունը խոչընդոտող գործոնները:

 

Կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո օրգանիզմի համար հակամարմիններ արտադրելն ավելի դյուրին դարձնելու համար խորհուրդ է տրվում ճիշտ սնվել՝ նախապատվությունը տալով սննդանյութերով հարուստ սննդին: Իսկ կենսաբանական հավելումներ կարելի են ընդունել միայն եւ միայն բժշկի ցուցումով:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ