Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Ամենամեծ հակապատվաստումային քարոզչությունն իրականացրել է Արսեն Թորոսյանը․ Էդուարդ Հովհաննիսյան

Ամենամեծ հակապատվաստումային քարոզչությունն իրականացրել է Արսեն Թորոսյանը․ Էդուարդ Հովհաննիսյան

811
0

Բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը Երևան Թըդեյ-ի եթերում խոսել է մեր երկրում համաճարակային իրավիճակից և պատվաստման գործընթացից։

«Մենք այսօր տեսնում ենք, որ երկրներն են ապահովել պատվաստումային բարձր տոկոս, դրանք այն երկրներն են, որտեղ բնակչությունը լիարժեք վստահում է իրենց ղեկավարներին։ Մեզ մոտ ցավոք սրտի անվստահության մեծ մթնոլորտ կա և այդ անվստահությունն անհիմն չէ։ Եթե վերցնում ենք միայն առողջապահության հատվածը, մեր առողջապահության պատասխանատուները մեծ ջանքեր են գործադրել որպեսզի ստեղծեն այս անվստահության մթնոլորտը»,-նշել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դա ստեղծվել է ոչ 1 տարի առաջ, ոչ էլ մեկ ու կես տարի առաջ։

Նա նշեց, որ դա սկսվեց, երբ Առողջապահության նախարար դարձավ Արսեն Թորոսյանը, ավելին, ըստ Հովհաննիսյանի՝ իր համար ամենամեծ հակապատվաստումային քարոզչությունն իրականացրել է Արսեն Թորոսյանը։

«Անհասկանալի քայլեր էին անում առանց բացատրելու, որը կամաց-կամաց առաջացնում է անվստահության մթնոլորտ։ Խզվում էր հաղորդակցման կապերը բնակչության հետ, որովհետև վստահության կրեդիտը բավականին բարձր է առողջապահության վերաբերյալ, բժիշկների վերաբերյալ միշտ ավանդական եղել է բարձր վստահության կրեդիտ, բայց որը վերջին տարիներին բավականին մաշվեց։ Այսօր մենք տեսնում ենք, որ չկա այդ վստահությունը»,-նշել է նա։

Ըստ Հովհաննիսյանը՝ նախ և առաջ պետք է անկեղծ լինել, անկեղծ ինֆորմացիա տալ․«Չստացվի այնպես, որ դու նախ տալիս ես մի ինֆորմացիա, հետո ինֆորմացիադ փոխվում է, հետո նորից է փոխվում։ Պատվաստանյութը հենց առաջին օրվանից դարձավ ոչ թե առողջության պահպանման համար ինչ որ մի միջոց այլ՝ անցաթուղթ, վիզա, սահմանափակումներից ազատվելու միջոց և այլն։ Ենթագիտակցաբար դրվեց այն մեսիջը, որ պատվաստանյութը հիմնականում Եվրոպա մեկնելու համար է և մինչև այսօր այդ ուղերձը գալիս է, որ պատվաստանյութը աշխատանքի գնալու համար է, այսինքն ոչ թե առողջությունդ պահպանելու համար, այլ օրվա հացը վստակելու»։

Նա նաև նշեց, որ մինչև հիմա մարդկանց չի բացատրվում, թե ինչ է տալիս պատվաստումը։

Medmedia.am խմբագրություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ