Գլխավոր էջ Uncategorized Պատվաստվելու վերաբերյալ Թորոսյանի «խորհուրդները» կարող են թանկ արժենալ հղիների համար

Պատվաստվելու վերաբերյալ Թորոսյանի «խորհուրդները» կարող են թանկ արժենալ հղիների համար

498
0

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը վերջերս ակտիվացել է։ Հատկապես կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի քարոզի առումով ղեկը վերցրել է իր ձեռքը։ Հավանաբար նախարար Ավանեսյանն այնքան էլ լավ «տակից դուրս չի գալիս» ու չի կարողանում պրոպագանդել պատվաստանյութերի արդյունավետությունը։ Մասնավորապես աշխարհում տարվող քարոզի, հակաքարոզի ու իրարամերժ տեղեկությունների ֆոնին դժվար է սեփական ժողովրդին, այն էլ տանուլ տված պատերազմից հետո, համոզել, թե միակ ճիշտն ու անվտանգը պատվաստվելն է։ Իսկ ահա Թորոսյան Արսենը սկսել է մեքենայի մեջից մեկումեջ լայֆ մտնել ու ինչպես ժողովրդավար ղեկավարներն են անում՝ շփվել քաղաքացիների հետ, լինել պարզ ու հասարակ։ Նրա 5-10 րոպեանոց լայֆերի հիմնական իմաստը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գովքն է ու ապացուցելը, որ դրանք ամբողջովին անվտանգ են։ Նա նշել է, որ այս պատվաստանյութերի բաղադրության մեջ որևէ վտանգավոր նյութ չկա, որը կարող է մարդկանց կյանքի համար սպառնալիք հանդիասանալ։

Սակայն նրա խոսքում կան բավականին խնդրահարույց կողմեր։ Օրինակ՝ այն արտահայտությունը, թե  «Մեր օրգանիզմին վնաս տվող որևէ հանգամանք չկա» կարող է միանշանակ ընդունվել տարբեր հակացուցումներ ունեցող մարդկանց կողմից։ Եկեք դիտարկենք, որ ՀՀ-ում կիրառվող AstraZeneca պատվաստանյութի արտադրողի հրահանգում կան հակացուցումներ, որոնք արժանի են ուշադրության․

․Հղի կանանց շրջանում AstraZeneca պատվաստանյութի օգտագործման փորձը սահմանափակ է:

․ Կենդանիների վերարտադրողական ֆունկցիայի վրա հավանական թունավորման ուսումնասիրությունները դեռևս չեն ավարտվել:

Կրծքով կերակրման հետ կապված նշվում է.

․ Անհայտ է, թե արդյո՞ք AstraZeneca պատվաստանյութն արտազատվու՞մ է մարդու կաթում:

․ Կենդանիների վերարտադրման և զարգացման պոտենցիալ թունավորության վերաբերյալ ուսումնասիրությունները դեռ ավարտված չեն:

․ Ո´չ գենոտոքսիկության, ո՛չ քաղցկեղածնության ուսումնասիրություններ չեն կատարվել:

Այս խնդրին անդրադարձել են նաև «Այլընտրանքային ալյանս» նախաձեռնության անդամները։ Իրենց ֆեյսբուքյան էջում նրանք Թորոսյանի հայտարարությունների հետ կապված հարցարդումներ են արել․

«Այժմ հարց, Ա․Թորոսյանին, Ա․Ավանեսյանին ու իրենց նման իրականությունից կտրված կամակատարներին․

․Դուք այս ամենը չգիտե՞ք, երբ շահարկում եք հղիների, կերակրող մայրերի, վերարտադրողական առողջության վրա, ինչպես նաև պատվաստանյութերի հեռահար ազդեցությունների հարցերը․․․»։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ