Գլխավոր էջ Գլխավոր Նախարարը հարց տվե՞լ է․ ինչու՞ մարդիկ չեն պատվաստվել ու գումարով հավաստագրեր են...

Նախարարը հարց տվե՞լ է․ ինչու՞ մարդիկ չեն պատվաստվել ու գումարով հավաստագրեր են ստացել

983
0

Հայաստանում ակտիվորեն պատվաստումային արշավ է սկսվել։ Քաղաքի տարբեր հատվածներում կարելի է տեսնել պաստառներ, որոնց վրա տարբեր կերպ գովազդվում է պատվաստվելու անհրաժեշտությունը․ «Պատվաստվի՛ր եվ կանխարգելի՛ր», «Պատվաստվի՛ր եվ պաշտպանվիր» և այլ գրությամբ թռուցիկներն ու պաստառներն, անշուշտ կարող են էֆեկտիվորեն ներգործել, սակայն մի պահ հարկավոր է վերլուծել փաստերը։

Առողջապահական համակարգում անընդհատ օրինակ են բերում Իսրայելի կամ ԱՄՆ փորձը, այս երկրները պատվաստման առումով առաջատար են, բայց․․․

Ըստ, ourworldindata.org-ում հրապարակված արդյունքների,  ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստումների ծածկույթը հասնում է 65%-ի, իսկ Իսրայելում՝ 70%-ի: Թվում է, թե այդ երկրներում համավարակի տեմպը պետք է նվազի, որովհետև գրեթե ապահովված է կոլեկտիվ իմունիզացիայի համար անհրաժեշտ պատվաստումների շեմը: Սակայն ոչ՝ ԱՄՆ-ում և Իսրայելում վարակի տարածման տեմպը ավելանում է: Հայաստանյան քարոզիչները՝ պատվաստումների արդյունավետության մասին խոսելիս, հաճախ օրինակ են բերում ԱՄՆ-ի և Իսրայելի պատվաստուների մեծ ծածկույթը, սակայն մոռանում են նշել համավարակի տարածման տեմպը։ Այս երկրներում համավարակի դեմ պայքարել դեռևս չի հաջողվում։

https://ourworldindata.org/covid-vaccinations?fbclid=IwAR0S2AMIL0_qksJpSCVD7QNCVSecoH8JK-FVsM25Wavlz2-Y_MlvlQXYves

Մեր երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստումների պարտադրանքն այն մակարդակի է հասել, որ մադկանց համար պատվաստումը հավաստող փաստաթղթի ձեռքբերումը դարձել է կենսական անհրաժեշտություն․ պատվաստման հավաստագիրը, ոչ թե պատվաստվելը․․․

Պետական մակարդակով այն աստիճանի են քաղաքացուն «սեղմում», որ նրանցից շատերը ստիպված փնտրում են տարբերակ անօրինական ճանապարհով պատվաստման հավաստագրեր ձեռք բերելու համար։

Վերջերս ՀՀ ԱԱԾ-ն բացահայտեց, որ ՀՀ-ում բնակվող ավելի քան 700 քաղաքացու փաստացի չեն պատվաստել սահմանված դեղատեսակներով և դեղաչափերով, փոխարենը` կազմել և հաստատել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող, իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր՝ սերտիֆիկատներ, որոնք մուտքագրել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ: Փաստացի մի խումբ բուժաշխատողներ ավելի քան 700 քաղաքացու համար COVID-19-ի դեմ պատվաստավելու կեղծ փաստաթղթեր են ձևակերպել։ Ի՞նչ է սա ,եթե ոչ վստահության պակաս առողջապահական համակարգի նկատմամբ։ Եթե քաղաքացին վստահություն ունենար, ապա առանց երկար-բարակ մտածելու կպատվաստվեր ու չէր դիմի անօրինական քայլերի։ Իսկ մի՞թե պատվաստվելու պարտադրանքը անօրինական չէ, այն էլ այն պարագայում, երբ մարդուն սպառնում են աշխատանքը կորցնելով։ Այստեղ նաև մեկ այլ հարց է առաջանում, ի՞նչ են արվում այն պատվաստանյութերը, որոնք չեն ներարկվել քաղաքացիներին,ոչնչացվու՞մ են, ինչպե՞ս և ովքե՞ր են դրանց հեղինակները։ Թեմային առաջիկայում անպայման անդրադարձ կկատարենք։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ