Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Պետք է մենք վստահենք առողջապահական համակարգին․ Արսեն Թորոսյան

Պետք է մենք վստահենք առողջապահական համակարգին․ Արսեն Թորոսյան

566
0

Կարող է թվալ, որ այո Առողջապահական համակարգն ավանդաբար այնքան էլ վստահություն չի ներշնչել մեր քաղաքացիներին, բայց դա կարելի է նաև չափել որոշակի ցուցանիշներով։ Այս մասին «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի շրջանակում ասել է Առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Նա նշել է, որ օրինակ մեզ մոտ երեխաներին պատվաստում են տարբեր հիվանդություններից և այդ հարցում ավանդաբար լավ ցուցանիշներ են լինում։

«Ես կարծում եմ, որ մենք առնվազն հիվանդությունների ճնշող մեծամասնության մասով որևէ անվստահություն Առողջապահական համակարգի նկատմամբ, առիթ չպետք է ունենանք։ Պետք է մենք վստահենք առողջապահական համակարգին»,-ասել է նա։

Անդրադառնալով Կորոնավիրուսի պատմությանը նա հայտնել է, որ ի սկզբանե եղել է ինֆորմացիայի բացակայություն, ավելին նա նշեց, որ նաև անձամբ է պատասխանատու եղել, ինչի համար նորից ներողություն է խնդրում։

«Մենք ամբողջությամբ չենք իմացել, թե դա ինչպիսի հիվանդություն է, բայց երբեք որևէ բան չենք թաքցրել մեր քաղաքացիներից։ Ցանկացած նոր հաստատված փաստ ունենալով՝ ասել ենք՝ դիմակների մասով, սոցիալական հեռավորության մասով, ծանրության մասով»,-հայտնեց Թորոսյանը։

Հարցին, թե ընդունո՞ւմ է, որ կա անվստահություն առողջապահական համակարգի հանդեպ, պատասխանել է․«Ես ընդունում եմ, որ կա անվստահություն կոնկրետ այս պատվաստանյութի էֆեկտիվության և անվտանգության մասով»։

Անդրադառնալով աշխատողների պարագայում ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունենալու պահանջին, Թորոսյանը ասաց․«Մենք ուզում ենք, որ մեր քաղաքացիները պաշտպանված լինեն, բարեբախտաբար արդեն հայտնի գործիքով, որը պատվաստանյութն է։ Եվ ՊՇՌ թեստ տալու պայմանը գործիք է մյուս քաղաքացիներին պաշտպանելու կամ մեր քաղաքացիներին, ովքեր որ չեն կողմնորոշվում՝ արագ կողմնորոշվելու, որ այնուամենայնիվ ճիշտը պատվաստվելն է։ Հետևաբար 14-ը կարող է փոխվել 3-ի, օրինակ ես կողմնակից եմ 3-oրյա հնության»։

Medmedia.am խմբագրություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ