Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսի ախտանշանների դեպքում ՊՇՌ թեստը բացասակա՞ն է

Կորոնավիրուսի ախտանշանների դեպքում ՊՇՌ թեստը բացասակա՞ն է

640
0

Դեռ անցած տարի՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման սկզբնական շրջանում, շատ մարդիկ, որոնք իրենց մոտ նկատում էին հիվանդությանը բնորոշ կլինիկական նշաններ, շտապում էին թեստավորման։ Սակայն, շատ դեպքերում ստանում էին թեստավորման բացասական պատասխան։ Շատերի մոտ այն այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչպե՞ս է լինում, որ ունենում են նույն կլինիկական նշանները, սակայն թեստի արդյունքը տարբեր է լինում։

Բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանն այս մասով ասաց՝ համաճարակի սկզբից էլ ասվում էր, որ կարող են լինել բացասական թեստի կեղծ պատասխաններ: Նրա պնդմամբ՝ համաճարակի սկզբից էլ պայքարում են նրա համար, որ բացասական թեստով, բայց ախտանշաններով մարդիկ համարվեն կորոնավիրուսով հիվանդ և բուժվեն։ «Մեզ մոտ այդ մարդիկ կորոնավիրուսով հիվանդ չէին համարվում և գնում ոչ թե պետպատվերով, այլ փողով էին բուժվում: Մինչ օրս էլ ամբողջ աշխարհում կլինիկան ընդունում է նաև ՊՇՌ թեստի բացասական արդյունքի դեպքում ու մարդուն որպես կորոնավիրուսով վարակված բուժում են: Իսկ մենք ինչոր ձևով կրճատում ենք կովիդով վարակվածների թիվը, որ հիվանդանոցներում չպառկեն», նշեց Հովհաննիսյանը։ Ընդգծեց, որ  եթե կան կլինիկական ախտանշաններ, ՊՇՌ թեստն արդեն երկրորդական է: Այսինքն եթե հաստատում է՝ հաստատում է, եթե բացասական է, ինքը չի բացառում կորոնավիրուսի առկայությունը։

Այսպիսով, եթե ՊՇՌ թեստի պատասխանը, ինչպես պատվաստման հավաստագիրը պահանջվում և պարտադրվում է որպես համավարակի կանխարգելման միջոց, ապա կարծես ոչ միայն պատվաստումն է հարցեր առաջացնում, այլև ՊՇՌ թեստերը։ Եթե ԱՆ ներկայացուցիչները ևս չեն ժխտում, որ պատվաստված անձը կարող է նույնությամբ վարակվել և վարակել, ապա ինչո՞ւ չի նշվում նաև թեստերի ոչ 100%-անոց լինելը։ Նույն հաջոցությամբ, ինչպես վարակակիր պատվաստված անձը, ով չի թեստավորվում, այնպես էլ ՊՇՌ թեստ հանձնած անձը, ում թեստը եղել  բացասական, նա ևս կարող է մտածել, որ իր մոտ պարզապես մրսածություն է և այդպես վարակել մյուսներին։ Այսպիսով, թեստավորման բացասական պատասխանը ևս չի երաշխավորում հիվանդության բացակայությունը։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ