Գլխավոր էջ Պաշտոնական Երևանում 6-րդ հարկից ընկած փոքրիկը շնորհակալություն է հայտնել աղոթքների համար

Երևանում 6-րդ հարկից ընկած փոքրիկը շնորհակալություն է հայտնել աղոթքների համար

497
0

Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան Արվինի մոտ կրկին դրական տեղաշարժ կա։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Փոքրիկը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք: Բժիշկները վիճակը գնահատում են միջին ծանրության»,–գրել է նա։

Նա նաև հայտնել է, որ Արվինին պատմել է, թե իրեն օրական հարյուրավոր լավ մաղթանքներ ու աղոթքներ են հղում։

«Տղան կիսատ թողեց խաղը (մի մարդուկ խաղալիք ունի, ոնց հասկացել եմ, շատ է սիրում նրան, միշտ կողքին է) ու կիսաժպտալով ասաց` «Thank you»»,- գրել է Դերձյանը։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ