Գլխավոր էջ Uncategorized Ավանեսյանը ֆրանսիացի բժշիկների հետ քննարկել է առողջապահության ապահովագրության ֆրանսիական փորձը ՀՀ-ում կիրառելու...

Ավանեսյանը ֆրանսիացի բժշիկների հետ քննարկել է առողջապահության ապահովագրության ֆրանսիական փորձը ՀՀ-ում կիրառելու հարցը

29
0

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ֆրանսիայի 3 հանրային հիվանդանոցային համակարգերի՝ Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնի «Assistance publique – Hôpitaux de Paris» (AP -HP) պատվիրակությանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին:

 

Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի առողջապահության նախարարության և ֆրանսիական բուժհաստատությունների միջև գործակցության հեռանկարները: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգի բարեփոխումների ծրագրային բաղադրիչները:

 

Կողմեր քննարկել են առողջապահության համապարփակ ապահովագրության ծրագրի ներդրման հարցում ֆրանսիական փորձը կիրառելու հնարավորությունները, իսկ «AP–HP» գլխավոր տնօրեն Մարտեն Իրշը ներկայացրել է Ֆրանսիայի բժշկական ապահովագրության համակարգի առանձնահատկությունները:

 

Անահիտ Ավանեսյանը շեշտել է, որ առաջիկա բարեփոխումները պետք է ուղեկցվեն առողջապահական ծառայությունների որակի հավաստագրման համակարգի ներդրմամբ և մասնագետների շարունակական վերապատրաստմամբ:

 

Առողջապահության նախարարը անդրադարձել է նաև Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի պետական ծրագրին` կարևորելով հայ մասնագետներին վերապատրաստելու և քաղցկեղի դեմ պայքարում ֆրանսիական հեղիանակավոր հիվանդանոցների փորձը կիրառելու հնարավորությունները: Քննարկված հարցերին ինստիտուցիոնալ ուժ հաղորդելու համար առողջապահության նախարարության և «АP-HP»-ի միջև համագործակցության հուշագիր կստորագրվի:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ