Գլխավոր էջ Գլխավոր Համաճարակը կանխելու լավագույն միջոցը պատվաստումն է․ Ալեքսանդր Բազարչյան

Համաճարակը կանխելու լավագույն միջոցը պատվաստումն է․ Ալեքսանդր Բազարչյան

2259
0

Կորոնավիրուսի դեմ իրականացվող պատվաստումային գործընթացը շարունակվում է։ ԱՆ-ն մի քանի օր առաջ ներկայացրեց պատվաստումների թիվը, ըստ նրանց՝ 514․241 պատվաստում է իրակացվել։ Իսկ այսօր՝ հոկտեմբերի 13-ին, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1217 դեպք, մահացել է 28 մարդ։ Ան-ն վերջերս հայտնել էր, որ փակ տարածքներում պետք է կրել դիմակ, որպեսզի նվազեցնեն վարակի տարածումը։ ԱՆ ներկայացուցիչներն էլ ասում են, թե պատվաստումը կամ թեստավորումը օգնում են հիվանդության դեմ պայքարում։ Սակայն վիճելի հարց է, թե որքանո՞վ է օրինակ՝ պատվաստումը համարվում կանխարգելիչ միջոց, եթե պատվաստված անձը ևս վարակվում է և կարող է վարակի տարածման աղբյուր հանդիսանալ։

Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանն ասում է՝ անշուշտ, պետք է պատվաստվել։ Ըստ նրա՝ այսօր երկու միջոց կա, որով կարելի է պաշտպանվել կամ կանխարգելել հիվանդությունը, դա դիմակն է և պատվաստումը։ « Հիմա, ուրշ տարբերակ չունենք։ Անշուշտ, դիմակ կրելը շատ կարևոր գործոն է․ բայց երկրորդ գործոնը դա պատվաստվելն է, որովհետև, երբ դուք պատվաստված չեք, հավանականությունը մեծ է, որ դուք կհիվանդանաք, որովհետև չեք կարող միշտ լինել դիմակով։ Հա՛, հանրային վայրերում կարող եք դիմակ կրել , բայց բոլոր շփումների ժամանակ պրակտիկորեն անհնար է», նշեց Բազարչյանը։

Նրա դիտարկմամբ՝ մյուս պատճառն այն է, որ սոսկալի բեռ է լինում երբ մարդիկ հիվանդանում են, քանզի կարող են մեկը մյուսին վարակել, և դիմակն օգնում է , որ վարակելը դառնա շատ ավելի քիչ հավանական։ «Այնուամենայնիվ առողջապահական համակարգը լուրջ բեռ է կրում, մարդիկ հիվանդանում են, էպիդեմիան շարունակվում է։ Համաճարակը կանխելու լավագույն միջոցը պատվաստվելն է ։ Հա՛, դիմակը կրիր, բայց պատվաստվիր, որ դու էլ չհիվանդանաս, որ վաղը մյուս օրը առողջապահական համակարգը չկանգնի մի խնդրի առջև ՝ անընդհատ ծախսեր և այլն։ Եվ պետք է չէ՞, որ ինչ-որ մի օր անցնենք նորմալ կյանքի, երբ որ մենք նորմալ շփվենք, ռեստորանները նորմալ աշխատեն, մենք չենք կարող անվերջ  տարբեր կարանտինային ռեժիմներով ապրել։ Շատ երկրներ արդեն անցել են նորմալ կյանքի ռեժիմի, իսկ նորմալ ռեժիմի անցնելը առանց պատվաստման հնարավոր չէ, հնարավոր չէ նորմալ տնտեսության գործունեությունը, երբ որ մարդիկ պատվաստված չեն, երբ որ կա մեծ ռիսկ իրար վարակելու», ընդգծեց Ալեքսանդր Բազարչյանը։

Նրա համոզմամբ՝ անշուշտ պետք է կիրառվի երկու գործիքներն էլ, և՛ պատվաստումը, և՛ դիմակի կրումը։ Երկու կանխարգելիչ գործիքներն էլ պետք է կիրառվեն համաչափ, խելամիտ և պետք է անել ամեն ինչ, որ երկրում լինի գոնե 70% պատվաստված բնակչություն։

Սակայն անհասկանալի է այն, որ պատվաստումը համարում են կանխարգելիչ միջոց, դիմակի կրման մասով կարծիքներն ու հետազոտությունները շատ տարբեր են, ուստի՝ ասել, որ այո՛ օգնում է կանխել վարակի տարածումը կամ հակառակը՝ պնդել չենք կարող։ Իսկ ինչ վերաբերում է պատվաստմանը, այն կարելի է համարել, գոնե վարակվելու պարագայում մահացության դեպքերի նվազում, բայց այն որպես այդպիսին՝ համարել կանպարգելիչ միջոց, անտրամաբանակն է։ Այն ընկալելի կլիներ այն դեպքում, եթե երաշխավորված լիներ պատվաստումից հետո վարակման նվազագույն դեպքերը, այն ինչ՝ պատկերը հակառակն է։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ