Գլխավոր էջ Գլխավոր ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ․առանց պատվաստման անգամ հարսանիք ու կնունք չենք կարողանալու կազմակերպե՞լ

ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ․առանց պատվաստման անգամ հարսանիք ու կնունք չենք կարողանալու կազմակերպե՞լ

277
0

Առողջապահության նախարարության առաջ կարծես գերխնդիր դրված լինի՝ ամեն գնով մարդկանց պատվաստել կորոնավիրուսի դեմ։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ կառավարության  նիստում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացի քննարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաների նկատմամբ աննախադեպ կոշտ  է արտահայտվել, նշելով՝ «Խնդիր եմ դրել, գնացեք լուծեք։ Վատ ա, շատ վատ ա պատվաստման թվերը, և որևէ ուրիշ մեկից չբողոքեք։ Եվ վերաբերում ա դահլիճում նստած բոլոր մարդկանց»։

Վարչապետը հանձնարարել է պատվաստման գործընթացում գործի դնել վարչական բոլոր լծակները: Իսկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում առողջապահության նախարարն ասել է, թե վարչապետի դժգոհությունը տեղին է։ Միևնույն ժամանակ նշել է, որ ինքը պատվաստման գործընթացը ձախողված չի համարում, բայց հաջողված էլ չի համարում։

Վարչապետի դժգոհությունից հետո Ավանեսյանը կարծես փակուղու առաջ է․ սկսել է գործի դնել բոլոր լծակները․ նախ, փոփոխություն կկատարվի ՀՀ Աշխատանքային օրենսգրքում և կխստացվի կարգը փակ հաստատություններ մուտք գործելիս։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ դիտարկում են այլ երկրների փորձը․ ժամանցի վայրեր, համերգներ, ռեստորաններ, այցելելու հետ կապված ևս խիստ պահանջ կներկայացվի։ ՀՀ առողջապահության նախարարությունը մշակում է նախագիծ՝ առաջարկելով ժամանցի վայրեր, ռեստորաններ մուտքի համար ևս կորոնավիրուսի դեմ պատվաստման կամ թեստավորված լինելու պահանջ սահմանել:

«Մոտակա երկու շաբաթների ընթացքում նախագծի նախնական տարբերակը պատրաստ կլինի։ Ավանեսյանը շեշտեց, որ մեծաթիվ համերգներ են տեղի ունենում, որոնք վարակի տարածման առումով վտանգավոր են, և պետք է նման պահանջը գործի նաև համերգների, ռեստորանների համար:»,-ասել է Ավանեսյանը։

Նշենք, որ նախատեսված օրենսդրական փոփոխություններով պետական համակարգի և մասնավոր ոլորտի աշխատողներն օրենքով պարտավորվելու են ներկայացնել պատվաստումը կամ թեստավորումը հաստատող հավաստագրերը։ Անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գործատուն իրավունք կունենա աշխատողին չթույլատրել ներկայանալ աշխատանքի, չվճարել աշխատավարձ, ինչպես նաև ազատել աշխատանքից։

Թե ինչու՞ է վերջին մեկ շաբաթվա ընթացքում պատվաստումային պարտադրանքն էլ ավելի կոշտ դարձել ու դեռ կդառնա, պարզ է․ վարչապետի դժգոհությունները խոցել են նախարար Ավանեսյանին։ Որքան էլ նա ջանում է, բայց միևնույնն է, պատվաստման տեմպերը մեր երկրում դանդաղ են, իսկ այլ երկրների համեմատ մենք ունենք ամենացածր ցուցանիշը։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ