Գլխավոր էջ Medmedia TV Ինչ զարգացում ունեցավ ՁԻԱՀ-ի աշխատակիցների բողոքի ակցիան. Տնօրենի և բժիշկների տեսակետների բախումը...

Ինչ զարգացում ունեցավ ՁԻԱՀ-ի աշխատակիցների բողոքի ակցիան. Տնօրենի և բժիշկների տեսակետների բախումը (Տեսանյութ)

6600
0

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում փորձում են վերականգնել բուժկենտրոնի բնականոն աշխատանքը։ Այս ընթացքում էլ կենտրոնը շարունակել է սպասարկել այցելուներին։

Ի սկզբանե բողոքի ակցիաներին չեն մասնակցել մի քանի բժիշկներ՝ իրենց իսկ խոսքով հավատարիմ մնալով բժշկի կոչմանը։

Հիմանկան խնդիրները կապված են եղել դեղորայքի տրամադրման հետ։

Բժիշկն ու բուժքույրը պատասխանեցին ՄեդՄեդիայի այն հարցին, թե ինչու՞ չեն միացել իրենց 97 կոլեգաներին և ազատման դիմում չեն ներկայացրել։

Թեև աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել կենտրոնի 97 աշխատակիցներ, սակայն մակագրվել է միայն 25-ինը։ Տնօրենի ԺՊ Արթուր Բերբերյանը իր հիմնավորումները ունի։

Նախկին տնօրեն Սամվել Գրիգորյանի աշխատասենյակի դուռը կնքված էր, իսկ նոր տնօրենի ԺՊ-ն կնիքը ձեռքի պայուսակում է պահում և ստորագրելու ու կնքելու համար ընտրում պատահական սենյակ։ Տնօրենի ԺՊ Արթուր Բերբերյանից հետաքրքրվեցինք, թե ինչու՞ է դուռը փակ։

Մինչ մեր տեսախցիկը հանրապետական կենտրոնի ներսում էր, բակում իրավահավասարություն էին պահանջում ակցիա իրականացնող աշխատակիցները։ Որոշները եկել էին իրենց վերապահված գույքը ետ վերադարձնելու մյուս մասն էլ պահանջելու որ իրենց դիմումներն էլ մակագրվեն։

Կարծես թե, ոչ պատասխանատու մարմինները և ոչ էլ աշխատակիցները չեն փոխել իրենց դիրքորոշումը, իսկ ո՞վ է կրելու պատասխանատվության բեռը։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ