Գլխավոր էջ Գլխավոր Լենա Նանուշյանն այցելել է առաջնային օղակի կազմակերպություններ

Լենա Նանուշյանն այցելել է առաջնային օղակի կազմակերպություններ

305
0

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն այցելել է թիվ 12 և «Նոր Արաբկիր» պոլիկլինիկաներ` դիտարկելու, թե ինչպես է ընթանում պատվաստումային գործընթացը:

 

Պոլիկլինիկայի տնօրինության և բուժանձնակազմի հետ քննարկվել են պատվաստումային գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման տարբերակները: Հաշվի առնելով վերջին շրջանում իմունականխարգելման կաբինետների մոտ կուտակումներն ու հերթերը` առաջարկել են դրանց թեթևացման համար նոր մեխանիզմներ մշակել:

 

Բուժանձնակազմից բացի, նախարարի առաջին տեղակալը զրուցել է նաև պատվաստման հերթում սպասող քաղաքացիների հետ, նրանցից լսել բոլոր անհանգստացնող հարցերը` տվել սպառիչ պատասխաններ: Քաղաքացիները հետաքրքրվել են, թե ինչ պատվաստանյութերի ձեռքբերման հնարավորություն ունի պետությունը: Լենա Նանուշյանը նշել է, որ նոր խմբաքանակներ ձեռք բերելու համար նախարարությունը շարունակում է բանակցել թե՛ COVAX հարթակի շրջանակներում, թե՛ երկկողմանի ձևաչափով:

 

Հանդիպման վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել ակտիվացնել հանգստյան օրերի պատվաստումային գրաֆիկը: Առաջին տեղակալը նկատել է, որ նախարարությունն ու քաղաքապետարանը սերտ գործակցում են այս ամենն արդյունավետ կազմակերպելու համար

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ