Գլխավոր էջ Նորություններ Եթե մարդը փող չունի, ի՞նչ է՝ թողնելու են մահանա՞․ Էդուարդ Հովհաննիսյան

Եթե մարդը փող չունի, ի՞նչ է՝ թողնելու են մահանա՞․ Էդուարդ Հովհաննիսյան

1127
0

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն ըստ պաշտոնական արձանագրումների՝ մոտենում է 270 հազարի։ Հայաստանում, այնուամենայնիվ կորոնավիրուսի դեմ իրականացվող պատվաստումներն այնքան էլ համաչափ չի ընթանում։ Կորոնավիրուսի թվերն աճում են, սակայն պատվաստումային իրավիճակն այնքան էլ գոհացնող չէ։

«Մարդիկ կարող են չպատվաստվել, դա իրենց իրավունքն է։ Բայց մենք կարող ենք բացատրել մարդկանց, թե դա ինչով է լավ՝ հասցեական փոխելով այդ մարդկանց ցանկությունները: Եթե մարդը փող չունի, ի՞նչ է՝ թողնելու են մահանա՞, կամ այլ հարց՝ արդեն մեկ տարի ու կես է՝ կորոնավիրուսը մեր երկրում է, բոլոր մարդիկ, ովքեր բուժում են ստացել, պետությունը հոգացե՞լ է նրանց ծախսերը. ինչքա՞ն մարդ է սեփական գումարով բուժվել, բազմաթիվ »,- հարցազրույցներից մեկում նշել է համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը։

Համաճարակաբանի դիտարկմամբ՝ փաստորեն, սահմանափակում է լինելու, և այն մարդիկ, որոնք չկարողանան վճարել, մահանալու են: Ի՞նչ է դրանից ստանալու պետությունը. ավելորդ վախի մթնոլորտ, որն ավելի շատ է վանելու մարդկանց այդ խնդրից և ավելի է բարդացնելու պատվաստման գործընթացը, մարդկանց մոտ մեծանալու է կասկածամտությունը։ Նրա պնդմամբ՝ պատվաստվելու որոշումը մարդիկ պետք է կայացնեն ինքնուրույն՝ այն դեպքում, երբ համոզված են, որ պատվաստումն ավելի մեծ օգուտ է բերելու, քան կարող է վնաս տալ տեսականորեն:

«Ավելի պարզ՝ առաջին հերթին պետությունը պետք է թիրախային մոտեցմամբ հաշվեր այն մարդկանց, ռիսկի խմբերին (թոշակառուներ, բարձր տարիքի քաղաքացիներ, դիաբետով հիվանդներ, ճարպակալման բարձր աստիճանով քաղաքացիներ, և այլն), որոնց շրջանում հիվանդությունն ավելի ծանր կարող է ընթանալ և, բնականաբար, հանգեցնել մահվան», նշեց համաճարակաբանը։Ընդգծեց, որ հենց այսպես իջեցնելով հոսպիտալացման, մահացության ցուցանիշները՝ համոզել բնակչությանը, որ դա հանրային բարիք է:

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ