Գլխավոր էջ Գլխավոր Նախարարը չի բացառում, որ երեխաները ևս կպատվաստվեն Covid-ի դեմ

Նախարարը չի բացառում, որ երեխաները ևս կպատվաստվեն Covid-ի դեմ

1092
0

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ընթացքում պատասխանեց օգտատերերին հուզող հարցերին։ Ի թիվս այլ հարցերի օգտատերերին հետաքրքրում էր, թե արդոք ՀՀ-ում երեխաների կպատվաստեն Կորոնավիրուսի դեմ։

«Մենք դիտարկում ենք, և երբ Pfizer-ը կունենանք, և պետք է ասեմ, որ չինական Sinopharm-ը ևս գրանցված է արդեն 12 տարեկանից բարձր քաղաքացիների համար և լայնորեն կիրառվում է։ Նրանք շատ ավելի ցածր տարիքի երեխաներին են պատվաստում»,-նշեց նախարարը։

Ավանեսյանը նաև հայտնեց, որ այդ հարցը առաջիկայում, պատվաստումների մասնագիտական խորհուրդը կդիտարկի բոլոր հանգամանքները և այդ մասով իրենց ցուցում կտան։

Medmedia.am խմբագրություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ