Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Վրաստանում եկեղեցիները կախտահանվեն

Վրաստանում եկեղեցիները կախտահանվեն

689
0

Վրացական եկեղեցու պատրիարքարանը դիմել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման կենտրոնին` լուծելու եկեղեցիներում ախտահանման աշխատանքների հարցը: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն՝ հույս հայտնելով, որ բիզնեսը ֆինանսական օգնություն կտրամադրի եկեղեցիների ախտահանման համար:

«Ես նրանց խնդրեցի կապ հաստատել մի քանի ընկերությունների հետ՝ ճշտելու, թե կարող են արդյոք օգնել պատրիարքարանին այս հարցում… Լավ է, որ երկրում կա համերաշխություն, և բազմաթիվ գործարարներ հայտնել են երկրին օգնելու պատրաստակամություն»,- հայտարարել է Գամկրելիձեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ