Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Կորոնավիրուսից պատվաստված մարդ է մահացել․ Ավանեսյանը մանրամասներ ներկայացրեց

Կորոնավիրուսից պատվաստված մարդ է մահացել․ Ավանեսյանը մանրամասներ ներկայացրեց

2891
0

ՀՀ-ում Կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումները շատ դանդաղ են առաջ գնում։ Եվ սա մեզ համար իսկապես մտահոգիչ է։ Այս մասին «Հեռանկար» հաղորդման շրջանակում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Պատվաստումները 100 տոկոսով չեն կանխարգելում վարակումը, բայց սա ի վերջո մեր նպատակը չէ։ Մեր նպատակն է կանխել մահացությունը, կանխել ծայրահեղ ծանր ընթացքը և զսպել ռիսկները։ Սա որևէ կերպ չի նվազեցնում պատվաստման դերը, նշանակությունը, և արդյունավետությունը»,-նշել է նա։

Ավանեսյանը հայտնել է, որ հոսպիտալացված 1300-ից ավելի քաղաքացիների մեջ միայն 176-ն է, որ պատվաստված է և դրանց 90 տոկոսը միջին ծանրության ընթացք է։

«Քաղաքացին պատվաստում ստանալուց հետո անգամներով ապահովագրված է հիվանդանալուց և մահանալուց»,-նշել է նա։

Հարցին, թե ՀՀ-ում պատվաստված քաղաքացու մահ գրանցվե՞լ է, Ավանեսյանը պատասխանեց․«Մենք մի դեպք ունենք, երբ 80 անց մի քաղաքացի, ով պատվաստված է եղել, բայց մահացել է։ Այդ քաղաքացին ունեցել է շատ այլ ուղեկցող հիվանդություններ և բացառել նման դեպքերը չի կարելի և հնարավոր չէ։ Այլ երկրներում էլ լինում են նման բացառիկ դեպքեր, բայց պետք է համեմատականի մեջ դնել, թե հիվանդացության արդյունքում քանի մահեր ենք ունենում և պատվաստումները ինչպես են դա կանխում»։

Medmedia․am  խմբագրություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ