Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Պատվաստումով առաջացած իմունիտետը շատ ավելի որակյալ, ուժեղ և երկարատև է, քան բնական...

Պատվաստումով առաջացած իմունիտետը շատ ավելի որակյալ, ուժեղ և երկարատև է, քան բնական ճանապարհով առաջացածը․ Թորոսյան

995
0

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի ուղեղ եթերում պատմել է, թե ինչպես են աշխատում COVID-19 դեմ պատվաստանյութերը։

Անդրադառնալով հակամարմիններին Թորոսյանն ասաց, որ նրանք առաջանում են նաև բնական ճանապարհով, երբ մարդը հիվանդանում է, սակայն պատվաստվելու պարագայում՝ մենք առանց մեր օրգանիզմը ռիսկի տակ դնելու կարող ենք ունենալ այդ հակամարմինները։  «Երբ մենք պատվաստումից հետո, ունենք բավարար չափի հակամարմիններ, մեր օրգանիզմում և ինչ որ հանգամանքներում վարակվում են կորոնավիրուսով՝ մեր օրգանիզմը չի սկսում նոր արտադրել այդ հակամարմինները, մենք այդ հակամարմիններով սկսում ենք սպանել եղած վիրուսներին։ Հետևաբար, այս պարագայում մեր օրգանիզմին վնաս տվող որևէ հանգամանք չկա»,-ասել է նա։ Թորոսյանը նաև նշել է, որ պատվաստումով առաջացած իմունիտետը շատ ավելի որակյալ, ուժեղ և երկարատև է, քան բնական ճանապարհով առաջացած իմունիտետը։

Medmedia.am խմբագրություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ