Գլխավոր էջ Գլխավոր Քովիդի դեմ պատվաստանյութերի տեսակները ներկայացնում է Արսեն Թորոսյանը

Քովիդի դեմ պատվաստանյութերի տեսակները ներկայացնում է Արսեն Թորոսյանը

1011
0

Առողջապահության նախկին  նախարար, պատգամավոր Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսել է այն մասին, թե ինչպես են աշխատում Covid 19-ի դեմ պատվաստանյութերը։

«Covid 19-ի դեմ պատվաստանյութերը չեն կարող վտանգ հանդիսանալ Ձեր առողջության համար, այն պարզապես պաշտպանելու է Ձեզ Covid 19-ով վարակվելուց կամ վարակվելու դեպքում ծանր ընթացքից և վատ ելքից, ինչպես նաև ընդհանուր երկրում ապահովելու է լավ հակահամաճարակային վիճակ»,-նշել է նա։

Նախ նա ներկայացրեց, թե ինչ է Կորոնավիրուսը ապա նշեց, որ մարդկությունը առաջին անգամը չէ որ առնչվում է պատվաստանյութերին․«Ինչքան էլ, որ տպավորություն ստեղծվի, որ Covid-ի պատվաստանյութերը նոր են ստեղծվել, բայց մեխանիզմները հայտնի են վաղուց։ Մենք ունենք երկու տեսակի Քովիդ պատվաստանյութեր, մեկը՝ Վեկտորային հիմքով պատվաստանյութերն են և մյուսը՝ ՄՌՆԹ տեսակի։ Վեկտորային պատվաստանյութերի տեսակին են պատկանում՝ Sputnik V, AstraZeneca և չինական Sinopharm-ի պատվաստանյութը։ Այս մեխանիզմը հայտնի է արդեն 40 տարի, և բազմաթիվ պատվաստանյութեր են ստեղծվել այդ մեխանիզմով։ Իսկ ՄՌՆԹ–ն՝ տեխնոլոգիապես ավելի նոր է և սրանց դասին են պատկանում՝ Moderna-ն, Pfizer -ը, բայց այնուամենայնիվ, աշխատանքի մեխանիզմը կրկին հայտնի է վաղուց։ Հարցին ի պատասխան, թե այս ամեն ինչը նոր է՝ իրականում նոր չէ»։

Թորոսյանը նշեց, որ Վեկտորային վակցինայի իմաստը հետևյալն է՝ վերցված է մի վիրուս, անվնաս, կոնկրետ դեպքում Ադենո վիրուսները, որոնք անվնաս վիրուսներ են մեր օրգանիզմի համար։ Այդ վիրուսները կարող են մտնել մեր օրգանիզմ, ինչ որ թեթև հիվանդություն առաջացնել, դուրս գալ և դրանց մասին մենք չենք էլ իմանում։

«Վերցված է Ադենովիրուսը Sputik V-ի, AstraZeneca-ի, և Sinopharm-ի մեջ և նրա մակերեսին տեղադրված է այն սպիտակուցը, որը կար Կորոնավիրուսի վրա,  այսինքն՝ այլ վիրուս, բայց նույն սպիտակուցով։ Սրա իմաստը հետևյալն է, որ այս վիրուսը, երբ մենք ստանում ենք մեր օրգանիզմ, մենք չենք հիվանդանում, բայց մեր օրգանիզմը տեսնելով այս սպիտակուցը, որն օտար է մեր օրգանիզմի համար, իմունիտետի հատուկ մեխանիզմով  ստեղծում է պաշտպանիչ բանակ, զորք, այդ վիրուսի դեմ՝ հակամարմիններ»,-նշել է նա։

Medmedia.am խմբագրություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ