Գլխավոր էջ Նորություններ Ավանեսյանն իր ելույթում բառացի խոստովանում է, որ ՊՇՌ թեստ հանձնելը կամ պատվաստվելը՝...

Ավանեսյանն իր ելույթում բառացի խոստովանում է, որ ՊՇՌ թեստ հանձնելը կամ պատվաստվելը՝ դա ՊԱՐՏԱԴՐԱՆՔ է

430
0

Հակահամաճարակային Ալյանս նախաձեռնությունը գրել է.

‼ Ա․Ավանեսյանի կեղծիքի հերթական չափաբաժինն Ազգային Ժողովում ‼️

 

🔴 Հոկտեմբերի 6-ին Ազգային Ժողովի լիագումար նիստի հարց ու պատասխանի ժամանակ Ա․Ավանեսյանը հերթական կեղծ պնդումներն արեց․ «Բայց մենք առաջնորդվում ենք գիտական մոտեցումներով և այս պահին էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից տրված ուղեցույցի համաձայն՝ հիվանդանալու, առողջանալու պարագան որևէ ձևով չի խոչընդոտում պատվաստմանը, այլ հակառակը՝ այն ցուցված է, որովհետև պատվաստումները մեզ պաշտպանում են նաև կրկնավարակից և պատվաստումները շատ ավելի լայն իմունիտետային շերտ են մեզ համար ապահովում» (https://www.facebook.com/watch/?v=604808867228387)։

 

📍 Առողջապահության նախարարությունն ԱՀԿ–ի (ВОЗ) ուղեցույցներով առաջնորդվում է ընտրողաբար։ ԱՀԿ–ն երբեք խորհուրդ չի տվել քովիդով մահացածներին չդիահերձել։ Ընդհակառակը, տվել է ուղեցույց՝ ինչպես դա անել։ Այս դեպքում Առողջապահության նախարարությունն արել է լրիվ հակառակը (https://www.facebook.com/antiepidemicalliance/posts/265638258603972)։

 

⁉️ Ա․Ավանեսյանը կա՛մ տեղյակ չէ, կա՛մ միտումնավոր շրջանցում է, որ աշխարհում արդեն իսկ կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք վկայում են, որ քովիդով հիվանդանալու և ապաքինվելու արդյունքում ձևավորված բնական իմունիտետն ավելի կայուն, տևական և արդյունավետ է, քան պատվաստման արդյունքում առաջացածը (https://www.facebook.com/antiepidemicalliance/posts/384655773368886)։

 

📍 Ավելին, աշխարհի բազմաթիվ գիտնականների մտահոգությունն է, որ բնական իմունիտետ ունեցող մարդկանց զանգվածային պատվաստման արդյունքում կան ռիսկեր, թե՛ անհատական, թե՛ հանրային առողջության տեսանկյունից։

 

📢 Վերջապես նա իր ելույթում բառացի խոստովանում է, որ ՊՇՌ թեստ հանձնելը կամ պատվաստվելը՝ դա ՊԱՐՏԱԴՐԱՆՔ է (https://fb.watch/8uqEtNMB7H/)։

 

Հետևեք մեզ նաև՝

https://t.me/AntiEpidemicAlliance

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ