Գլխավոր էջ Գլխավոր Առողջապահության նախարարության աշխատակիցներն այսօր պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ

Առողջապահության նախարարության աշխատակիցներն այսօր պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ

543
0

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ ամենամյա պատվաստումները, ինչը հիվանդության կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցն է:

Առողջապահության նախարարության աշխատակիցներն այսօր պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ:

Հիշեցնենք` սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարող են կատարվել այլ պատվաստումների, այդ թվում` կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հետ միաժամանակ կամ ցանկացած ընդմիջումով:

Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ