Գլխավոր էջ Օրվա թեման «Զանգվածային պատվաստումները պետք է դադարեցվեն, կանգնեցվեն»․ պատվաստանյութերի գյուտարար

«Զանգվածային պատվաստումները պետք է դադարեցվեն, կանգնեցվեն»․ պատվաստանյութերի գյուտարար

4841
0

Արդյո՞ք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերն անցել են կլինիկական բոլոր փորձարկումները, արդյո՞ք դրանք անվտանգ են․ ամենաարդիական հարցն ըստ էության հենց սա է։ Նույն պատկերն է նաև Հայաստանում։ Պատվաստվե՞լ, թե՞ չպատվաստվել․ մարդկանց մտավախությունների առիթ է տալիս այն հանգամանքը,որ պատվաստանյութերը ստեղծվել են ընդամենը մեկ տարվա ընթացքում, իսկ դրա համար անհրաժեշտ է մինիմում հինգ տարի։ Դոկտոր-պրոֆեսոր, «Արժանապատիվ բժիշկների» միության ղեկավար, ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին տնօրեն Սամվել Գրիգորյանը, անդրադառնալով այս հարցին, հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր, թե տեխնոլոգիաների մասսայական կիրառման փորձ մենք դեռևս չունենք․

«Վերջերս հետաքրքիր քննարկում է եղել, որին մասնակցել է RNA պատվաստանյութերի տեխնոլոգիաների հայտնագործողը՝  Ռոբերտ Մալոն, ով պատվաստանյութերի բելգիացի փորձագետի և բրիտանացի  բժշկի հետ քննարկում էր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կիրառության հարցը։ Ասում էին՝ այդ զանգվածային պատվաստումները պետք է դադարեցվեն, կանգնեցվեն, առանց վախենալու ասում են՝ պատվաստումային պրոցեսը ղեկավարում են ոչ թե մասնագետները, այլ Սպիտակ տունը, որը կարգել է դեմք՝ Ֆաուչիին, ով ակտիվ քարոզով է զբաղվում»,-նշել է Գրիգորյանը։

Նշենք, որ Ռոբերտ Ուոլաս Մելոնը ամերիկացի վիրուսաբան և իմունոլոգ է: Նրա աշխատանքը կենտրոնացած է mRNA տեխնոլոգիայի, դեղագործության և դեղերի վերագործարկման հետազոտությունների վրա: COVID-19 համաճարակի ժամանակ նրան քննադատեցին COVID-19 պատվաստանյութերի անվտանգության և արդյունավետության մասին ապատեղեկատվություն տարածելու համար: Նա վերջերս հայտարարեց, թե Pfizer և Moderna պատվաստանյութերը կարող են իրականում ավելի վատթարացնել COVID-19-ի ընթացքը:

https://www.kxan.com/news/national-news/false-conspiracy-theory-that-covid-19-vaccines-spike-proteins-are-cytotoxic-debunked-by-experts/

«Իմ մտահոգություններից մեկն այն է, որ կառավարությունը մեզ հետ թափանցիկ չէ, թե որոնք են այդ ռիսկերը: Եվ այսպես, ես այն կարծիքին եմ, որ մարդիկ իրավունք ունեն որոշելու ՝ ընդունել պատվաստանյութերը, թե՞ ոչ, մանավանդ որ դրանք փորձնական պատվաստանյութեր են », — ասել է դոկտոր Մելոնը ՝ մատնանշելով այն փաստը, որ պատվաստանյութերը պաշտոնապես հաստատված չեն, այլ փոխարենը կիրառվում են Արտակարգ իրավիճակների օգտագործման թույլտվությամբ:

Նա նաև գրառում էր կատարել իր թվիթերում՝ նշելով․

« Սրտի բորբոքման դեպքերը, ամենայն հավանականությամբ, կապված են mRNA COVID-19 պատվաստանյութերի հետ»։

https://twitter.com/RWMaloneMD/status/1407784845800058886?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1407784845800058886%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.foxnews.com%2Fmedia%2Ftucker-carlson-mrna-vaccine-inventor

https://www.foxnews.com/media/tucker-carlson-mrna-vaccine-inventor

Ինչ վերաբերվում է պատվաստանյութերի փորձարկման շրջանին, Սամվել Գրիգորյանը նշել էր, թե այս տեխնոլոգիաների կիրառման մասսայական փորձ մենք չունենք, բոլոր պատվաստանյութերն էլ փորձարկման փուլում են։

«AstraZeneca-ի երրորդ փուլի արդյունքները հրապարակվել է սեպտեմբերի 29-ին, բայց դրանից առաջ արդեն իսկ մարդիկ ստացել են 3-րդ չափաբաժինը։ Մյուս պատվաստանյութերի կիրառման հետ կապված անգամ այդ հրապարակումները չկան։ Ակադեմիկոս Զվերևը ասում է, որ որևէ պատվաստանյութ չի առաջացնում ավելի կայուն ուժեղ իմունիտետ քան հիվանդությունը։ Այս աբսուրդը, որ սկսեցին տարածել, սա ինչի՞ համար էր»,-նշել է նա։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ