Գլխավոր էջ Նորություններ Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Լիտվայում է

Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Լիտվայում է

3228
0

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՀՀ վարչապետի գլխավորած պաշտոնական պատվիրակության հետ գտնվում է Լիտվայի Հանրապետությունում, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

Երկու երկրների գերատեսչությունների միջև գործակցությունն ամրապնդվել է առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմամբ: Փոխգործակցության մասին համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Լիտվայի առողջապահության նախարար Արունաս Դուլկիսը:

 

Մասնավորապես` համաձայնագրով նախատեսվում է փոխգործակցություն հանրային առողջության, առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ), մոր և մանկան առողջության պահպանման ոլորտներում, առողջապահական ապահովագրության ներդրման և զարգացման շուրջ, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում և այլ ուղղություններով:

 

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունիս-հուլիս ամիսներին COVID-19 համավարակի դեմ պայքարի շրջանակներում Լիտվայի կառավարությունը Հայաստան է գործուղել արագ արձագանքման բժշկական թիմ, որը COVID-19-ով վարակված պացիենտների բուժման համար նախատեսված բժշկական կենտրոններում օժանդակել է տեղի մասնագետներին և իրականացրել փորձի փոխանակում, ինչպես նաև տրամադրել է ՊՇՌ թեստեր, պացիենտների բուժման համար նախատեսված անհրաժեշտ սարքեր և պարագաներ:

Լիտվայի Հանրապետությունը, որպես նվիրատվություն, Հայաստանին է տրամադրել նաև 27500 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ:

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ